Սերժ Սարգսյանին փնտրելիս

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիտե՞ք, բնությունը չի սիրում անհավասարություն: Այդ անհավասարությունը կար մինչև հեղափոխությունը, կար մի հատ Նիկոլ և 2008 թ. սկսած ամեն ինչ կլանող Սերժ, որը խժռում էր ամեն բան, մեկին գնում, մյուսին նստացնում: Կար պայմանական «չարը» և «բարին», և մեր կյանքը լիովին կառուցված էր այդ տրամաբանության մեջ: Մենք արդեն ինքնստինքյան ատում էինք իշխանությանը, ոստիկանին, պետության յուրաքանչյուր ներկայացուցչին, այսպես ասած «չարը» և մի օր այդ բաժակը լցվեց, անհավասարությունը չարի ու բարու այնքան շատ էր, որ բաժակը շրխկալով շուռ եկավ: Հիմա բոլորս, կրկնում եմ` բոլորս անցնում ենք նոր իրավիճակի: Այսպես օրինակ մարդ գիտեր` ում կաշառք տա, որ իր հարցը լուծվի, իսկ հիմա այդ հարցը, եթե օրինական չէ, չի լուծվում, մարդ-ՀԿ ներ կային, որոնք փող էին ստանում, որ Հայաստանում զարգացնեն ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, իսկ հիմա այնքան կա այդ ազատությունը, որ սկսել են շփոթել վիրավորանքի հետ, իսկ ժողովրդավարությունը ոմանց գնահատականով նույնիսկ չափից շատ է: Լրագրողներ կային, որոնք գիտեին, թե ում ինչ ասեին, որ բերի փող տա, որ Սերժը վդրուգ չիմանա, հիմա ինչ անել, ում մասին ու ինչ գրել, ինչպես գրանտ ստանան... իրավապաշտպանի գործը ընդհանրապես նստել ա, մարդ չի նստում, եթե օրենք չի խախտել: Վերջապես մարդը կոնկրետ գիտեր` ում է հայհոյում ու ինչի համար, և մի օր այս ամենը 180 աստիճան փոխվեց: Այն հասարակության, այն մարդկանց համար, ում ներկայացուցիչները նույնիսկ, երբ իրենց 3000$-անոց Օպելը 5000$ վաճառում են, ափսոսանք են ապրում և դժվար բաժանվում դրանից, ամեն ինչ կտրուկ փոխվել է: Մեկ օրում: Եվ ենթագիտակցության մեջ առկախված է մնում մեկ անպատասխան հարց - Բա հիմա ի՞նչ , ո՞վ է բացասական հերոսը, հը՞ն: Գիտե՞ք ինչ եմ նկատել, որ ամենաշատ դիտված ելույթները և դրական քննարկվածը նրաք են, երբ մեկը վիրավորում, «սատկացնում», կպնում է մյուսին, կարևոր չէ բովանդակությունը, կարևորն այնպիսի հարված հասցնի, որ ելույթը նայողը մի հատ - ո՜ւխխ անի, հետո մյուսը գա և սրան պատասխան տա: Զավեշտալի է, բայց փաստ, որ ալարում են կարդալ հոդվածը, բայց ժամերով կարող են կարդալ տարբեր տառատեսակներով գրված մեկնաբանությունները, որ կռվեն, բայց գտնեն հակահերոսին և բութ մատի նկարով լայք և դիսլայք սեխմեն ելույթին, գրածին, ինչպես Հռոմում վճռեն գլադիատորական մարտի վճիռը: Ուռա՜...))) Հիմա այդ «սուրբ» տեղը դատարկ է : Կա դրական հերոս , բա բացասականը ո՞վ լինի: Ահա, կարող է` սա է , կարծես թե շատ է գոռոզացել, սկսել, փողկապ կապել, չէ դա չէ այ սա, հաստատ սա է ու կարծես մեր հետ խնդիր ունի, աաաա՜ գտանք, սա ընդհանրապես «իրան ձեռք է առել», բավական չէ այլ կարծիք ունի` համարձակվում է ասել այն, նույնիսկ փորձում է այն քննարկման դնել : Տղա ջան, կարողա՞ դու ուզում ես պատմության մեջ մնալ: Պայքաաաաաար, առաջ... Հետո, որ հանգստանում են, սթափ նայում են, մեծ հաշվով ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ երորդը, ոչ մի նենց վատ բան չեն արել, մարդ են էլի իրանց ներաշխարհով, ինչպես մնացած բոլորը: Իսկ ինչ լավ բան էլ անում են, նկատելի չէ, ինտրիգա չկա, եղածի ֆոնին էլ թույլ է: Եվ հիասթափված նորից ու նորից գնում են և սկսում պտտել այդ անիծյալ մկնիկի գլանակը, նկար տեսնելու, վերնագիր կարդալու համար, որ գտնեն, գտնեն վերջապես նոր «Սերժ Սարգսյանին» , որ վերականգնեն բնության բալանսը»:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am