Խաչիկ Ասրյան. ՆԱՏՕ-ին հեռացնե՛լ Հայաստանից և ՀԱՊԿ-ում ամրապնդե՛լ Հայաստանի դիրքը. սա՛ է առաջնահերթությունը

  • 28.02.2019թ.
    Նախորդ 27 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին
    ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում
    տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան
    գործողություններ՝ հիմնականում նորահայտ, մարդկությանը
    ստրկացնել և կործանել փորձող Ամերիկա կոչվող տարածքի
    ղեկավարների անմիջական հրահրմամբ:
    Երկու տասնամյակ է, ինչ նշում եմ, որ հայկական
    բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար
    արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ
    համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին հայ և ռուս քրիստոնյա
    ժողովուրդների, ասել է թե՝ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու
    հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։
    Արտաքին քաղաքականություն վարելիս` Հայաստանի
    Հանրապետությունը միշտ պետք է նմանվի սակրավորի. սակրավորը
    ականազերծման ժամանակ իրավունք չունի սխալվելու. նրա մեկ
    սխալը ճակատագրական կդառնա իր կյանքի և իր ընտանիքի
    անդամների համար` որբացնելով նրանց: Հայաստանի
    Հանրապետության բարձրագույն իշխանությունն իրավունք չունի
    կրկնելու նախկին իշխանությունների արտաքին «և՛-և՛»
    հայակործան քաղաքականությունը՝ մեկ ոտքով արևմուտք, մեկ ոտքով
    Ռուսաստան, այլապես, միանշանակ, կարժանանա ականազերծման
    ժամանակ կյանքը կորցրած սակրավորի ճակատագրին:
    Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին
    քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի քրիստոնյա
    եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ
    միասին: Մենք անհնարինը պետք է դարձնենք հնարավոր՝
    բացառապես նպաստելով ոչ միայն հայ-ռուս ժողովուրդների
    բարեկամության անընդհատ ամրապնդմանը, այլ նաև՝ Հայաստանի և
    Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական
    համագործակցության կատարելիությանը:
    Ավելին` Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և
    տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է
    լինի Հավաքական Անվտանգության Պետությունների
    Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական Տնտեսական Միության
    (ԵԱՏՄ) հետ:
    Սույն թվականի մարտի 11-ից 18-ը մայրաքաղաք Երևանում
    անցկացվելու է «ՆԱՏՕ-ի շաբաթ» ռազմաքաղաքական միջոցառումը:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն: Իմ խորին համոզմամբ՝
    ՆԱՏՕ կոչվող հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը,
    արդարության և խաղաղության կեղծ պաշտպանների անվան տակ,
    իսկ իրականում, լինելով Երկիր մոլորակում բնակվող ինքնուրույն
    ազգերի համար որպես կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և
    անընդհատ, Երկիր մոլորակում հրահրում և կազմակերպում է նոր
    պատերազմներ՝ իր արյունոտ ցուցակի մեջ գտնվող հերթական
    1
    ազգերին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև ոչնչացնելով:
    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն
    ամբողջությամբ մերժում է Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի
    գործունեությունը և կոչ անում ՆԱՏՕ-ին՝ անհապաղ հեռանալ
    Հայաստանից:
    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը
    կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝
    չեղյալ հայտարարել սույն թվականի մարտի 11-ից 18-ը Երևանում
    անցկացվելիք «ՆԱՏՕ-ի շաբաթ» ռազմաքաղաքական միջոցառումը:
    Ավելին`«ՀայոցԱրծիվներ.ՄիասնականՀայաստան»
    կուսակցությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության
    բարձրագույն իշխանությունից` ՆԱՏՕ-ին հեռացնե՛լ Հայաստանից և
    ՀԱՊԿ-ում ամրապնդե՛լ Հայաստանի դիրքը. սա՛ է
    առաջնահերթությունը:
    «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
    կուսակցության նախագահ՝
    Խաչիկ Մայիսի Ասրյան
    Խաչիկ Ասրյանի
    ֆեյսբուքյան էջից
    Խաչիկ Ասրյան/Хачик Асрян/Khachik Asryan

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ» Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. «Փաստ» Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ» Այնթապում ծեծկռտուք է տեղի ունեցել. մանրամասներ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ» Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ» Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. «Փաստ» Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ» Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն ձգձգում է գործընթացը Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Երևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» Ո՞վ և ինչպե՞ս է փող աշխատում «Արևմտյան Ադրբեջան» միֆի վրա 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Հակառակ կողմին չի ներվում մի փոքր ավել տոնայնությունը. գործի են դրվում իրավապահ մարմինները. Տիգրան Քոչարյան Իշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am