Ցավոք, թուրքական իշխանությունների դիրքորոշումը հարաբերությունների լուրջ քննարկման հնարավորություն չի տալիս։ Այս մասին Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան հետեւողականորեն հարաբերությունների հաստատումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ «Քանի դեռ իրավիճակը այսպիսին կլինի, լավատեսության հիմքեր չկան։ Թեեւ մենք քանիցս խոսել ենք, որ պատրաստ ենք քննարկել հարաբերությունների հարցն առանց պայմանների։ Բայց դա նշանակում է, որ Թուրքիան էլ պետք է պայմաններ չունենա։ Այս համատեքստում նշեմ, որ մեզ համար չափազանց կարեւոր է Ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Կարող եք հարցնել՝ բա դուք խոսում էիք պայմանների բացակայության մասին։ Դա պայման չէ՞։ Մենք ասում ենք՝ միջազգային ճանաչումը ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հարց է, այլ գլոբալ անվտանգության օրակարգ, եւ դա մեր ավանդն է միջազգային անվտանգությունում եւ ցեղասպանության դեմ գլոբալ պայքարում։ Այնպես որ, այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է»,- ասել է Փաշինյանը։
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը