Հաղորդավար Ավետ Բարսեղյանն Instagram-ի էջում լուսանկար է տեղադրել Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ ու գրառում արել:
«Բարեւ, Հայաստան։ Իմ կողքին այն արտիստն է, ով Երգել է, գրել է ու արարել է քեզ համար Անդադար։ Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է Մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել Նվիրյալ, պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։
Հայաստան, իմ Կողքինը Վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ Կյանք ու Կռիվ։ Հայաստան, դու ծնում ես Արթուր Գրիգորյան…
Ցավոք երբեմն Անկախ քո կամքից ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել Տաղանդավոր ծնունդներին… Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ Իսկապես սիրողները Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը… մնացած են իրենց իսկ ատելության ու Գաղջ հոգու ավերակների տակ…
Հայաստան, Մենք քո կողքին ենք… Գրիգորիչ, Դուք մեր Հայաստանն եք»,- գրել է Ավետ Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ մամուլում օրերս տարծվել եւ մեծ արձագանք է ստացել մշակույթի նախարարության տեղեկանքը, որում, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը