Մոսկվայում մի քանի տոննա եվրո են փորձել այրել /տեսանյութ/

«Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ Մոսկվայի պահեստային տարածքներից մեկում փորձել են հրկիզել մի քանի տոննա թղթադրամները:Հունվարի վերջին այնտեղ են տեղափոխել մի քանի տոննա եվրո: Այն բարձելու համար անհայտ անձինք օգտագործել են վերամբարձ մանիպուլյատոր:
Փողի բլուրը փորձել են այրել մի քանի տեղերից, սակայն մտահղացումը չի իրագործվել, գումարի մեծ մասը մնացել է անվնաս:
Ըստ որոշ չճշտված լուրերի՝ փողերի այրման գործընթացը կապ ունի ռուս պատգամավոր Ռաուֆ Արաշուկովի ձերբակալման հետ: Հիշեցնեք, որ նրան հենց Դաշնային խորհրդի նիստից ձերբակալել են հունվարի 30-ին: Ըստ հետաքննության՝ նա հանցակցել է «Ադիգե Խասե» երիտասարդական շարժման առաջնորդ և Կարաչևո-Չերկեսիայի վարչապետի պաշտոնի հավակնոդ Ֆրալ Շեբզուխովի սպանությանը 2010 թվականին:
|