«Անհեղինակ ծախվածները, ուտող-ուրացողներ կամ «տեղից քշվածները»». Սամվել Բաբայանի գրասենյակ

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Գրեթե վեց օր է Սամվել Բաբայանը գտնվում է Արցախում, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում։ Այնտեղ չեն կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ Արցախը իր գիրկը լայն բաց է արել իր հերոսի առաջ։ Աշխատում են բոլոր ճակատներով թե օրենսդրական, թե սահմանադրական, թե իշխանական, թե անձնական, թե լրատվական։ Այո, Սամվել Բաբայանի անձը իր շուրջ ակամայից ստեղծում է ուշադրության, հարգանքի, ցնծության մթնոլորտ։ Այսօր ողջ արցախյան իշխանությունը զբաղված է մեկ անձի շուրջ լեգենդներ ու բալլադներ հյուսելով, ներքաշում է գումարով պատվերներ իրականցնող լրատվական կայքին և այդ տեղեկություններով սնում ողջ հասարակությանը։ Լրատվականն էլ կորցնելով մի քանի քառակուսի մետր այս արևի տակ, ազգային հարցեր շահարկելով փորձում է ապաստան գտնել։ Սա ստորություն է սեփական ազգի, այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են ձեր լրատվականի լուրերի իսկությանը։ Սամվել Բաբայանը ընկերությունը ու առհասարակ մարդկային հարաբերությունները շատ բարձր է արժևորում, ուստի պատահական չէ և ոչ էլ զարմանալի , որ Սամվել Բաբայանը, այո , ընկերներ ունի։ Զարմանալին այն է, որ սեփական ընկերոջ ծնունդին մասնակցելը ֆուռոր է առաջացրել որոշ շրջանակներում։ Սամվել Բաբայանի և Էդուարդ Վերդյանի ընկերության արմատները շատ խորն են և գալիս են դեռևս 1980-ական թ․թ․։ Չէինք անդրադառնա մարդու նեղ անձնական հարցերին, եթե դրա մասին չխոսեր տվյալ լրատվականը։ Էդուարդ Վերդյանը, ինչպես ազգի 95%, վարկ է ձեռք բերել իր բիզնեսը բարելավելու և իր ընտանիքի համար բարենպաստ և արժանավայել կյանք ապահովելու համար, այլ ոչ թե թալանել, գռփել և սեփական ազգի հաշվին կազինոներ ու ռեստորաններ հիմնել երկրից դուրս։ Եթե վարկ ունենալը ձեր նեղ շրջանակի, նեղ պատկերացումով ոչ արժանավայել բան է, ուրեմն լավ իմացեք դուք արդեն 20 տարի է ձեր ազգին պահում եք այդ ոչ արժանավայել մթնոլորտում։ Սենտիմենտալ դաշտից տեղափոխվեք իրականություն, ձեր ժողովուրդը տառապում է։ Գործով զբաղվեք, սեփական ժողովրդի կյանքը բարելավեք։ Սամվել Բաբայանը, այո, Արցախում հանդիպումներ է ունենում իր ժողովրդի հետ, ով դժգոհ է Արցախի իշխանություններից։ Այո, շատ լավ տեղեկացված եք, որ Սամվել Բաբայանի տան առաջ հերթեր են, մարդիկ ուղղակի հուսալքված են և թևաթափ եղած, այս տարիների ընթացքում նրանց կյանքը միայն լցված է վարկերով, պարտքերով, վախերով ու պարտադրանքով։ Միայն հասցնում են գոյատևել, քանի որ ակամայից լցնում են իշխանության գրպանները։ Սա է իրականությունը։ Սամվել Բաբայանը այսօրվանից անցնում է պաշտոնական հանդիպումների գյուղերում և քաղաքներում, ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի ժողովրդին հուզող խնդիրներին։ Այն խնդիրներին, որանք պատել են մի ամբողջ հաղթանակած ազգի։ Եթե ձեր դարդն ու ցավը այդ ստորագրահավաքն է, ապա դա շատ հեռու ապագայում է, Սամվել Բաբայանի համար հիմա առաջնային հարց է ազգի բարեկեցության խնդիրը։ Մինչ դուք երկու խաղի մեջ եք մտել, Հայաստանի իշխանությունների հեռախոսներն եք կարմրացնում, փորձում դրանով լավամարդ խաղալ և ասել, թե Սամվել Բաբայանը եկել է մեզ բոլորիս ոչնչացնի, մարդիկ բախում են Սամվել Բաբայանի դուռը և հայտնում իրենց դժգոհությունը, որ մինչև կոկորդը լցված են ձեր կառավարումից։ Փորձում եք պնակալեզի նման Հայաստանի իշխանությունների «դաբրոյին» արժանանալ, բայց տակից գործում եք այդ նույն իշխանությունների դեմ։ Սա լուսաբանեք, ցույց տվեք, թե ինչ վիճակ է այժմ Արցախում։ Թե՞ ձեր երկու կոպեկը ազգի խնդրից վեր է։ Քանի որ շատ ենք անդրադարձել այս օրերի հարցերին, տվյալ լրատվականների հեղինակներից մեկին, որը ուղղակի ապրում է Սամվել Բաբայանով, և Հայաստանը համեմատում Չուկոտկայի հետ, վերջին անգամ հարցնենք, եթե ՀՀ զինվորը գալիս ու Արցախի սահմանն է պահում, այն զինվորը իրավունք չու՞նի Արցախում հավակնի որևէ պաշտոնի, թե նրա գործը միայն քո ու քո նմանների անվտանգությունը ապահովելն է և դրա համար զոհվելը։ Սամվել Բաբայանը իր դիմումի մեջ հստակ ներկայացրել է, թե ինչի համար է դիմել ԱՀ ոստիկանություն։ Նա դիմել է ճշտելու, թե արդյոք իրեն զրկել են քաղաքացիությունից, այլ ոչ թե հաշվառումից հանել են թե ոչ։ Հենց դա պարզվի , մենք տխրահռչակ հեղինակին և ողջ ազգին կներկայացնենք Սամվել Բաբայանի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և ռազմական ծրագրերը, որը Արցախը կտանի զարթոնքի։ Եվ վերջում, հատուկ «Հրապարակի» համար, աշխարհում ամենամեծ մեղքը մեկ ծնողին մոռանալն է, մեկ երեխային։ Դա աններելի է»,- ասվում է հայտարարությունում։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am