Հայկական կողմն իր վրդովմունքն է հայտնում Բաքվում կայացած հակահայկական միջոցառմանը մի խումբ ռուս պատգամավորների մասնակցության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
Վարդան Տողանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է հայկական կողմը վերաբերվում այն հանգամանքին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում հակահայկական երթի են մասնակցել, ասել է.
«Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում ռուս խորհրդարանականների՝ Բաքվում կայացած երթին մասնակցելու կապակցությամբ, որն ակնհայտ հակահայկական բնույթ ունի և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: Մեզ բոլորովին հասկանալի չեն խորհրդարանականների դրդապատճառները՝ ինչի՞ն են նրանք համերաշխություն հայտնում և ի՞նչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս են կազմում: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք միտված ենք բարեկամության կամուրջների, անկեղծ և դաշնակցային հարաբերությունների կառուցմանը և հույս ունենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան լավ կազմակերպված հակահայկական շարժմանը խորհրդարանականների մասնակցությանը, որի նպատակն է թյուրըմբռնման և անվստահության սերմանումը»,- ասել է դեսպան Տողանյանը:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը