Պարգեվատրումների նոր ալիքը կամ ինչպես է մաքրագրվում հերթական ապօրինությունը

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել պարգևատրումների վերաբերյալ որոշման նախագիծ։ Ի թիվս ինքնագործունեության այլ դրսևորումների՝ Կառավարությունն այս անգամ որոշել է սահմանել պարգևատրումների երկու նոր տեսակ․ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԸ ԿԱՄ ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ Մի կողմ եմ թողնում այն, որ Կառավարությունը «հեծանիվ հորինելու» լիազորություն չունի, և ուզում եմ անդրադառնալ մի շարք վիճահարույց հարցադրումների․ 1. Ըստ նախագծի՝ փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգեվատրման չափը կազմում է պաշտոնային դրույքաչափի 15%-ը։ Գործող օրենսդրության համաձայն՝ առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նշանակվում է փորձաշրջան 6-12 ամիս ժամկետով։ Փորձաշրջանով նշանակված անձը փորձաշրջանն արդեն անցած կամ այլ աշխատակիցների համեմատությամբ որևէ այլ ծանրաբեռնվածություն կամ աշխատանքի ֆունկցիոնալ տարբերակում չունի, ինչն էլ տրամաբանորեն ենթադրում է, որ փորձաշրջանը ղեկավարելը կամ այլ կերպ կանոնակարգելը առնվազն պարգևատրում ստանալու համար հիմնվող արհեստական գործառույթ է։ Դիցուք պատկերացնենք, որ, օրինակ, նախարարության վարչության պետը, ով ստանում է 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ, 12 ամիս շարունակ «պետք է համակարգի» փորձաշրջան անցնող աշխատակցի գործունեությունը և դրա արդյունքում պետք է ստանա հավելյալ 540.000 ՀՀ դրամ․․․ոչինչ չանելու համար 540.000 ՀՀ դրամ։ 2. Ինչ վերաբերում է փորձնակներին (практикант), ապա պետք է նշեմ, որ սա ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն մեխանիզմների հետագա զարգացման համար լուրջ հիմք, այն տրամաբանությամբ, որ այս կամ այն պաշտոնատար անձն ազատորեն կարող է ներգրավել մեծաթիվ փորձնակների՝ պարգևավճար ստանալու համար։ Գուշակեք, թե ովքեր են համակարգելու այդ պրակտիկանտներին, որոնք հիմնականում գոյություն են ունենալու թղթի վրա։ 3. Հիմա անդրադառնամ բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու ժամանակահատվածի համար պարգևավճարին։ Քաջածանոթ լինելով պետական համակարգում փոխարինման ինստիտուտի իրականացման մեխանիզմներին՝ ինչպես նաև դրանց իրավական կարգավորումներին, ուզում եմ նշել, որ փոխարինումն առավելապես ենթադրում է արարողակարգային որոշակի բնույթի գործողությունների կատարում, բայց ոչ երբեք լուրջ ծանրաբեռնվածություն, ինչն էլ պարգևատրման այս տեսակը դարձնում է ոչ նպատակային կամ չարդարացված։ Կասկածից վեր է, որ այս նախագիծը նոր իշխանության պարգևատրումների տխրահռչակ պրակտիկան լեգիտիմացնելու և հպարտ քաղաքացիների աչքերին թոզ փչելու միտում ունեցող հերթական օրենսդրական նախաձեռնությունն է։ Հ․Գ․ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ աշխատակազմերում պարգևատրումների չափերը որոշվելու են վերջիններիս ղեկավարների կողմից և, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հատկապես վարչապետի աշխատակազմում կադրերն ընտրվում են բացառապես պրոֆեսիոնալիզմի և տքնաջանության սկզբունքով, կարելի է ենթադրել թե պարգևավճարների ինչ չափեր կարող են սահմանվել։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video) Շատ ժամանակ չունենք․ Քոչարյանը շատ կարճ ժամանակում այդ հարցը լուծելու է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ժողովու՛րդ, 3 քայլ ենք անում ու սրանց հարցը լուծում․ Իշխան Սաղաթելյան (video) Ես ձեզ ասում եմ՝ թմրամոլությունը հիմնահատակ վերացնելու ենք․ Աննա Գրիգորյան (video) «Պատերազմի եռագլուխ դև դու՛ ես ու քո․․․»․ Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին (video) Շանտաժ է անում, լավա օրն էլ չի ասում պատերազմի, հիմա էլ ռայոններն ընկած քարտեզ ա բաժանում․ հարցում (video) «Հա, ես իրոք բուժման կարիք ունեմ»․ Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի հայտարարությանը (video) «Նիկո՛լ, բոմժ ես ման գալիս, տղուցդ հարցրա՝ ինչ էր անում Արարատում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սեյրան Օհանյանի պատասխանը չուշացավ Փաշինյանի երեկվա գոռգոռոցներին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am