Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մոտ երկու շաբաթ առաջ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ ցանկանում է հրաժարական ներկայացնել, սակայն վարչապետը նրան հորդորել է այդ քայլին չգնալ և գոնե երկու ամիս ևս պաշտոնավարել։
Խնդիրը նրանում է, որ քաղաքապետի հրաժարականի դեպքում ավագանու մեծամասնությունն իր միջից պետք է ընտրի նոր քաղաքապետին։
Իհարկե, Հայկ Մարությանն իր կառավարման այս ընթացքում էլ չկարողացավ տիրապետել քաղաքային խնդիրներին, առհասարակ՝ ոլորտին, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում քաղաքապետի այլ, գոնե քիչ թե շատ ճանաչված թեկնածու այս պահին չկա։ Իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն կարող առաջադրվել, քանի որ նրանք ավագանու անդամ չեն հանդիսանում, հայեցողական՝ քաղաքապետի նշանակմամբ են այդ պաշտոնները զբաղեցնում։Մարությանը չի կարողանում քաղաքային խնդիրները լուծել, օր օրի դրանք կուտակվում են, մարդկանց դժգոհություններն ավելանում են։ Քաղաքապետարանի նախկին փորձառու աշխատակիցներին աշխատանքից հեռացնելով՝ հայտնվել է նոր, ոչ պրոֆեսիոնալ կադրերի կողմից իրավիճակի մասին սխալ մատուցվող տեղեկատվության ազդեցության տակ։
168.am-ը Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը։
«Այդ լուրը կեղծ է, այն ամբողջապես չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,- ասաց Երևանի քաղաքապետի խոսնակը։
Հիշեցնենք, որ ոչ հեռու ժամանակներում, ամիսներ առաջ, երբ մամուլը գրում էր Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին, Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը նույնպիսի խրոխտությամբ հայտարարում էր՝ «Նման բան չկա»։ Եղավ այն, ինչ եղավ։
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը