Առնվազն 50 ագրեսիվ իշխանամետ ֆեյք եմ ջնջել իմ էջից

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես նշել էի նախորդ գրառմանս մեջ, մենք երկարատև մտորումներից հետո որոշեցինք աջակցություն հայտնել երեկվա հանրահավաքին, թեև ունեինք դրա ձևաչափի հետ կապված մի շարք վերապահումներ։ Սովորաբար ցանկացած իմ գրառման հետ կապված լինում է իշխանական համույթից մի ինչ որ չափի նյարդային արձագանք, բայց երեկվա արձագանքը գերազանցեց բոլոր հնարավոր սպասելիքները։ Երեկվա ընթացքում առնվազն 50 ագրեսիվ իշխանամետ ֆեյք եմ ջնջել իմ էջից, որոնք ավելի խելոք բան չէին գտնում, քան ինձ դավաճան, սրիկա կամ Քոչարյանի գործակալ կոչել, թեև իրենք, բնականաբար, նույնիսկ քաջություն չունեն սեփական անունից հանդես գալու, և որպես կանոն, հենց վերջին ծախու և անդեմ սրիկաներն են։ Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է սակայն, մի շարք իրական օգտատերերի այն կույր համոզմունքը, որ այս իշխանությունը «հող տվող չի», ընդ որում՝ բացարձակ պարզ չի, թե այդ համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Նախ, այսօր բանակցային սեղանի վրա դրված են տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները, որով նախատեսվում է Արցախի ներկայիս տարածքի զգալի մասի հանձնումն Ադրբեջանին՝ մնացող մասի միջանկյալ կարգավիճակի դիմաց, և բանակցությունները գնում են դրա շուրջ (դա են վկայում նաև օտարերկրյա դիվանագետների բացահայտումները)։ Երկրորդը, Կառավարության վերջերս հաստատված ծրագրում գրված է, որ Կառավարության համար “Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են”, այստեղ ոչ միայն չի գրված, որ Արցախի տարածքային ամբողջությունը պահպանելն է գերակայություն, այլև նույնիսկ պարզ չի, թե ինչ է նշանակում “կարգավիճակ”, այն հեշտորեն կարող է նաև նշանակել ինքնավարության բարձր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Երրորդը, Հայաստանի դեռ ոչ մի պաշտոնյա ազատագրված տարածքների մասին տրված ուղիղ հարցին շիտակ պատասխան չի տվել, ընդակառակը, փորձել է խուսափոխական պատասխաններով շեղել խոսակցությունը, թերևս հստակ հասկանալով, որ այս բանակցային գործընթացով անհնար է խուսափել այդ տարածքների հանձնումից։ Եվ վերջինը, ու ամենակարևորը՝ տարածքների հանձնումը բոլորովին պարտադիր չի, որ լինի որևէ ղեկավարի կողմից կամավոր գործողության միջոցով։ 1920-21 թվականին Հայաստանը ստիպված եղավ հանձնել իր սուվերեն տարածքների կեսից ավելին՝ Կարսը, Արդահանը, Արարատը, Նախիջևանը, և Արցախը, որովհետև տարածքների էլ ավելի մեծ մասը այդ պահին գտնվում էր փաստացի Թուրքիայի և Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Եթե Հայաստանում ներքին զարգացումները տանեն պետության և բանակի թուլացման, բոլորովին պարտադիր էլ չի, որ ինչ-որ մեկը տարածքները հանձնելու թուղթ ստորագրվի՝ դա տեղի կունենա դե ֆակտո, հակառակորդի կողմից այդ տարածքների ուժով գրավման արդյունքնում, սա իսկապես կարող է մեր բոլորի երեք տասնամյակների պայքարը պարզապես հողին հավասարեցնել, և հերթական անգամ ջարդել մեր ազգի ողնաշարը, ինչպես եղավ տխրահռչակ 1920-21 թվականներին։ Մեր երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության հարցը չափից դուրս լուրջ է, որպեսզի դառնա ներքաղաքական առևտրի առարկա։ Ուստի ես կոչ եմ անում ներկայիս իշխանության բոլոր կողմնակիցներին, որոնք կարդում են իմ գրառումները՝ վերջ տալ շահարկումներին և ագրեսիվ հռետորաբանությանը, և փաստերով փարատել իրենց ընդդիմախոսների, ներառյալ իմ մտահոգությունները։ Ցույց տվեք ձեր կողմից ընտրած իշխանավորների այն ելույթները, որտեղ իրենք խոսում են Արցախի ազատագրված տարածքները պաշտպանելու մասին, և կամ նրանց այն գործողությունները, որոնք տանում են դրան։ Մի պատասխանեք ինձ, որ նախկին իշխանություններն էլ էին պատրաստ տարածք հանձնել՝ ես դա վաղուց գիտեմ, հենց այդ պատճառով էլ երբեք նրանց մոտեցումը չեմ ընդունել։ Առավել ևս, մի փորձեք ինձ մեղադրել, որ պաշտպանելով մեր մեծ արյամբ ազատագրված երկրի տարածքային ամբողջականությունը, ես փորձում եմ պաշտպանել նախկին իշխանություններին՝ դրանով դուք ևս մեկ անգամ ցույց կտաք ձեր սեփական սնանկությունը և անձեռահասությունը։ Եթե սակայն գտնեք խելամիտ փաստարկներ, հաճույքով պատրաստ եմ ձեզ հետ քննարկել, և նաև ընդունել՝ ի վերջո, բոլորիս նպատակը պետք է լինի պաշտպանել մեր երկրի անվտանգությունը և նրա սահմանների անձեռնամխելիությունը»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am