Ին­չո՞ւ էր Արարատ Միր­զո­յա­նը փո­խել իր ելույ­թի տեքս­տը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր մոսկովյան պաշտոնական այցի պատվիրակությունն ընտրելիս բավականին բարդ ընտրության առաջ է կանգնել՝ փորձելով հնարավորինս պրոռուսական ուղղվածության պատգամավորներ ընդգրկել կազմում: Ըստ տեղեկությունների, կազմի վերջնական տարբերակը նախօրեին քննարկվել է վարչապետի մոտ, որպեսզի հետագայում ավելորդ գլխացավանք չլինի: Նախօրեին Միրզոյանը ելույթով հանդես եկավ ՌԴ Դաշնային ժողովում, ի դեպ, բավականին մատչելի, վարժ եւ հստակ ռուսերենով: Թերթը պարզել է, սակայն, որ վերջին պահին ԱԺ նախագահի ելույթի տեքստը խմբագրվել եւ փոփոխության է ենթարկվել՝ հատկապես Սումգայիթի եւ Խոջալուի ջարդերի հատվածը, քանի որ նա ելույթի այդ հատվածը կարդում էր առանձին թերթիկից: «Ցաքուցրիվ» տեքստի «մեղավորը» , թերթի՝ պատվիրակությունում գտնվող աղբյուրի փոխանցմամբ, Արմեն Աշոտյանի կողմից ՖԲ-ում կատարած գրառումն էր, որով նա կարեւորում էր ջարդերի մասին Դաշնային ժողովում խոսելու հանգամանքը: Ստացվում է, որ, չնայած քաղաքական հակառակ ճամբարներում գտնվելուն, Միրզոյանը չի անտեսել Աշոտյանի կոչը: Ըստ տեղեկության, այդ փոփոխությունը տեղի է ունեցել անմիջապես նիստերի դահլիճ մտնելուց առաջ: Մեր աղբյուրի պնդմամբ, Միրզոյանը նախատեսել է հանդիպել նաեւ ռուսահայ գործարար սեկտորի հետ, սակայն հանդիպումը ինչ-ինչ պատճառներով չի կայացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am