Անբարոյականություն է. նույնն է, որ Նաիրի Հունանյանը համաներումով դուրս գա ու քայլերթ կազմակերպի. Բուռն քննարկում (video)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ մարտի 1-ը շատ ծանր երևույթ էր, բայց այն եզակի բան չէր. «Մարտի 1-ն իր բնույթով, ձևով, հասունացած էր: Մարտի 1-ը մոտեցրեց շատ երևույթներ, այդ թվում նաև «Սասնա Ծռեր»-ի գործողությունները»: Խառատյանի դիտարկմամբ՝ Մարտի 1-ի գործը քաղաքական է. «Այն՝ ինչ որ հանրությանը հայտնի է, դրանում քաղաքական միտումներ չկան, բայց Քոչարյանի յուրաքանչյուր խոսքը քաղաքական է»: Ասուլիսի մյուս բանախոս «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ, խոսելով մարտի 1-ի գործից, ասաց. «Եթե մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, ապա ինչու՞ մեկ ու կես տարի նա ընդհատակում մնաց»: Ըստ Արամ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անբարոյականություն է մարտի 1-ին քայլերթ կազմակերպելը. «Էդ նույնն ա, որ Նաիրի Հունանյանը համաներումով դուրս գա, դառնա վարչապետ ու երթ կազմակերպի»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.