Այսօր Հայելի ակումբում Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի Facebook-ի գրառմանը, նշեց, որ վարչապետն ու իր ընտանիքի անդամները փորձում են դասեր տալ մամուլին:
«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից եւս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Մարիամ Փաշինյանը երեկ գրառում էր կատարել, հետևյալ տեսքով.
«Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամների մասին, բացարձակ չեմ սրտնեղում, թե ինչ լույսի տակ են ուզում ինձ (մեզ) ներկայացնել, այլ սրտնեղում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ, այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս:
Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթեւակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում: Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը