Դա խաղ է կրակի հետ. քաղաքապետարանը մեզ պարտք է. Մերուժան Տեր-Գուլանյան

Մամուլի հետ չի կարելի վերնագրերի լեզվով խոսել, դա խաղ է կրակի հետ։ Այս մասին այսօր Հայելի ակումբում ասաց «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։ Ինչպես նշեց` Բյուզանդի 1/3 շենքը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քստմնելի ու անհասկանալի մի կառույց է։ Ավելին՝ տարիներ առաջ, երբ զբաղեցրել են իրենց հատկացված տարածքները, դրանք իսկական ավերակ են եղել, տարիների ընթացքում կարողացել են կարգի բերել ու աշխատել։ «Մենք տարածք չենք ստացել, այլ ստացել ենք հողամաս, հսկայական փող ծախսեցինք, որ աշխատատեղ դառնա: Ամեն հարկում կան «Ֆանտաստիկ» զուգարաններ, որոնք  Խորհրդային շրջանի հոտը լավ պահել են, բայց մենք դրանք  սանհանգույց սարքեցինք: Նախկին քաղաքապետերը՝ տեսնելով, թե որքան գումար ենք ծախսել, որոշեցին, որ տարածքն անհատույց ժամանակով տրամադրեն մեզ: Կարծում եմ, որ քաղաքապետարանը մեզ պարտք է, այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով: Այս շենք գալիս մարդիկ, մտավորականներ, գրողներ, նկարիչներ գալիս են այս խմբագրությունների համար»,- շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը։ Նա քաղաքապետարանին հորդորեց մամուլի հետ այդ տոնով չխոսել. «Դա խաղ է կրակի հետ։ Այն որոշումը, որն ուղարկել են մեզ, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ։ Երբեք մամուլի հանդեպ այսպիսի վերաբերմունք չեմ տեսել, ինչպես այս վերջնագրում։ Չի կարելի մամուլի հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մամուլի հետ պետք է հարգանքով լինել։ Թող գան տեսնեն ինչից ինչի է վերածվել այս շենք»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
« «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք» Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am