«Ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան...

2006թ.-ին Արամ Սիմոնյանի ռեկտոր ընտրվելու ամենաակտիվ կողմնակիցներից եմ եղել: 5 տարի անց՝ 2011թ.-ին, ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու Արամ Սիմոնյանին դեմ եմ քվեարկել: Այդ ժամանակ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարն էի: Ռեկտոր Սիմոնյանի հետ Համալսարանի ռազմավարական զարգացման հարցերում տարաձայնությունների այնպիսի ծաղկեփունջ կար, որ հենց նույն 2011-ին լքեցի ԵՊՀ վարչական աշխատանքը՝ սեփական դիմումիս համաձայն: Այս տարիների ընթացքում Արամ Սիմոնյանի հետ հարաբերություններս հարթ չեն եղել: Եվ դա երբեք մեծ գաղտնիք չի եղել, չնայած որ Համալսարանում «տան խոսակցությունը դուրս չհանելու» ավանդույթը բավականին հաջող գործել է:

Հետադարձ հայացք նետելով հակասությունների անցած-գնացած պատմություններին՝ կարող եմ ասել, որ դրանց մի մասը մանրուք էր, իսկ մյուս մասով էլ՝ կարծիքս անփոփոխ է: Ասածս ի՞նչ է. սա Արամ Սիմոնյանի հարցը չէ, սա ազգային համալսարան ունենալ-չունենալու հարցն է: Կասկած չունեմ, որ ԵՊՀ իրադարձությունները ոչ մի կապ չունեն ռեկտոր Սիմոնյանի «չարաշահումների» հետ, առավել ևս՝ բարեփոխումների հետ: Կասկած չունեմ նաև, որ խնդիրն աթոռից կառչած մնալու մեջ չէ: 12 տարի ղեկավարելով Մայր Բուհը՝ չեմ կարծում, թե Սիմոնյանի աչքը ռեկտորի պաշտոնի վրա է: Այստեղ չկա ոչ կրթական, ոչ էլ՝ կառավարչական խնդիր: Սա ակնհայտ քաղաքական իրադարձություն է: Արամ Սիմոնյանը փայլուն գիտնական է, և արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի և քաղաքական ինքնահաստատման զոհ դառնա: Ավելին՝ ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան՝ սեփական արժահեմակարգը նոր գործիքակազմով տարածելու և սորոսական տեսակը վերարտադրելու հստակ նկատառումներով: ԵՊՀ-ն, լինելով բացառիկ ազգային կրթական հաստատություն, չպետք է «բաց հասարակությունների» հերթական զոհը դառնա: Կարծում եմ, բոլոր առողջ ուժերը պարտավոր են այս օրերին Համալսարանի թիկունքին կանգնել ու պաշտպանել՝ ով, ինչով և որքանով կարող է: #Ես_Համալսարանական_եմ

դիտվել է 107 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը Հենց այդ հայտարարության համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել «Ինչպես քննիչները փախան Զարուհի Փոստանջյանից» (video) #ՈՒՂԻՂ. «Պատժվելու՛ է ու վերջ…». Ռոբերտ Քոչարյանն՝ առաջիկա անելիքների մասին (video) «ՎԱԶ 21703»-ը Դավթաշենում վրաերթի է ենթարկել հետիոտնին ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը «Կարեւոր հարց է ի վերջո. մենք ու՞մ ենք ուզում ուրախացնել, Աստծու՞ն, թե՝ աշխարհին». Տեր Սարգիս Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա Ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ» Հետընտրական անոմալ զարգացումներ․ սա վտանգ է Փաշինյանը սա չի մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (video) Անբաշար․ սենց աջակցություն ունենաս ու 50 էլ չհավաքե՞ս (video) Ուժեղ կայծակի հետևանքով ենթակայան է վթարվել. 11 գյուղեր հոսանքազրկվել են Ծառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հ1-ի. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am