Նոր «դոզա» ՊԵԿ նախագահից

Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել պետական ապարատի, հատկապես ՊԵԿ-ում գլխապտույտ առաջացնող պարգեւավճարների թեման, սակայն ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը որոշել է նոր «դոզա» ապահովել։ Հիշեցնենք, որ Անանյանը մոտ 8 միլիոնի հասնող պարգեւավճար էր ստացել, երեկ «Ազատության» հետ զրույցում նեղսրտել է իրենց ուղղված քննադատություններից մոտավորապես այսպես, թե հանրությունը պետք է հասկանա, թե իրենք ինչ «սուրբ» գործ են անում եւ պետք է «արժանապատիվ, արժանավայել» աշխատավարձ ստանա․«Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական ծառայությունում կամ հանրային ծառայությունում մենք պետք է խնդիր բարձրացնենք և արժանավայել, արժանապատիվ վաստակի հարցը կարգավորենք։ Ես կարծում եմ, որ բոլորի աշխատավարձը պետք է բարձր լինի, և եթե մենք նախորդ տարիներին մեր արտաբյուջետային միջոցներից հնարավորություն ենք ունեցել այդ եկամուտները արժանապատիվ մակարդակի հասցնել, ապա մենք, կարծում եմ, որ ճիշտ ուղղության վրա ենք եղել։ Համաձայն եմ, որ ոչ պակաս կարևոր մասնագիտություններ կան: Ուղղակի մի փոքր կա տարբերություն՝ պետական բյուջեն մեր գրպանն է, որտեղից վարձատրվում են բոլոր պետական ծառայողները։ Պետական եկամուտների պարագայում հարկ վճարողը կամ հարկ հավաքագրողը անմիջականորեն եկամուտ հավաքագրողն է և անմիջականորեն գտնվում է հարկատուի հետ շփման մեջ: Եվ այս դեպքում է, որ մենք ունենք վերահսկողության ավելի մեծ ռիսկ» , - մասնավորապես ասել է Անանյանը։ Իհարկե, ոչ միայն պետական ապարատում պետք է մարդը ստանա արժանապատիվ աշխատավարձ, այլեւ՝ առհասարակ։ Սակայն այս իրավիճակում, երբ ՊԵԿ-ի միլիոնների հասնող թվերին զուգահեռ ունենք ուսուցիչներ, պոլիկլինիկայի բժիշկներ, որոնց միջին աշխատավարձը մոտավորապես 120-150 հազար դրամ է կազմում, սա լավագույն դեպքում, ՊԵԿ-ի աշխատակիցներին վեր դասել մնացյալից, պարզապես անբարոյականություն է։ Ուսուցիչները, որոնք սերունդներ են կրթում ու կերտում տարբեր ոլորտի մասնագետներ, բժիշկները, որոնք կյանքեր են փրկում ու դա անում են նշված գրոշներով, ինչով են մեղավոր, որ պետական բյուջեն իրենց գրպանում չէ ու փողի հոտն այնքան մոտիկից չեն գայթակղվում փողի հոտով ու ախորժակներն էլ չի մեծանում դրանից։ Բայց սա դեռ ամենը չէ, ըստ Անանյանի՝ իրենք հատկապես 2018-ին պետք է ավելի բարձր աշխատավարձ եւ պարգեւավճար ստանային, թե որ արժանիքի համար, միայն իրեն է հայտնի․․«Եթե պարգևատրում, ապա նախորդ տարիների համեմատ բարձր պետք է լիներ 2018 թվականի պարգևատրումները։ Եթե համեմատենք, կարծես թե նախորդ տարիների համեմատ չափերը էականորեն չեն տարբերվում, ուղղակի 18 թվականի պետական բյուջեով նախորդ տարիների համեմատ շատ ավելի միջոցներ են նախատեսված եղել պարգևատրումների համար»։ Ինչպես Փաշինյանը կասեր՝ դուք ինչ եք արել պետության ու ժողովրդի համար, որ մի հատ էլ ավել վարձատրություն եք պահանջում։ Հեղափոխությունից հետո ՊԵԿ-ում, հատկապես, ոչ միայն հին ավանդույթներ են շարունակվում, այլեւ դրանք մի քանի անգամ կատարելագործվել են։ Իսկ ՊԵԿ-ը ընդամենը դարձել է քաղաքական գործիք ու Նիկոլ Փաշինյանի հրահանգով պարբերաբար մահակ է ծառայում այս կամ այն ընկերության գլխին։ Սակայն ՊԵԿ-ի վազքը հասնում է մինչեւ այնտեղ, որտեղ սկսվում է հարկադրաբար կուլակաթափությունը, իշխանական գրպանը մեծանալու պրոցեսը։ Սրան զուգահեռ հարկային եւ մաքսային մարմիններում Փաշինյանի եւ իր տիկնոջ հարազատներն են նստած ու տնօրինում են բոլոր  սխեմաները։ Այնպես որ այս պայմաններում խոսել արժանապատիվ աշխատավարձերի մասին, պարզապես անթույլատրելի է։ Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am