«Փաստ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և տարվա ընթացքում ստացած եկամտի մասին:
Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ս. Բալասանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 800 000 ՀՀ դրամ:
Հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 12 100 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 9000 ԱՄՆ դոլար:
Ս. Բալասանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես աշխատավարձից ու կենսաթոշակից: Աշխատավարձից Ս. Բալասանյանը 2018թ. ստացել է 3 602 100 ՀՀ դրամ եկամուտ, իսկ կենսաթոշակից՝ 620 400 ՀՀ դրամ:
Ըստ հայտարարագրի, Ս. Բալասանյանն այլ եկամուտներ չունի: Ի դեպ, բոլորը գիտեն Ս. Բալասանյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների առկայության մասին»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը