Ժամանակը գնում է՝ ՀՀ թամբալ քաղաքացիների, թե դուխով վարչապետի դեմ

Մեկ տարվա ընթացքում հայ մարդը՝ ՀՀ երբեմնի հպարտ քաղաքացին հետաքրքիր էվոլուցիա է ապրել Նիկոլ Փաշինյանի պատկերացումներում: Լրագրող ու ընդդիմադիր գործիչ Փաշինյանը մինչև նախորդ տարվա մայիսը գրեթե սրբացրել էր աղքատությունը՝ այն ներկայացնելով որպես մարդու գերագույն արժանիք: Պետական չինովնիկն ու սեփականատերն էլ ըստ Փաշինյանի՝ սրիկաներ ու թալանչիներ էին, որոնք կեղեքում էին ժողովրդին ու թույլ չէի տալիս լավ ապրել: Ապրիլյան հեղափոխության օրերին Փաշինյանը մի ուրիշ կարգով էր հիացած ժողովրդով,իր թեթեւ ձեռքով նրանց կնքեց, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ու խոստացավ, որ նրանց այդքան ուրախը կյանքը, հենց ինքն է բերելու: Նա հանրությանը ներկայանում էր որպես ժողովրդի դարդուցավով ապրող, տատիկ–պապիկների պարտքերի ցուցակները որպես սեփական ողբերգություն ընդունող մարդ, որը պատրաստ է առավոտից երեկո ձրի աշխատել ժողովրդի համար։ Եվ ահա, նա իր իշխանության առաջին իսկ ամիսներից դարձավ մարդու մասին իր պատկերացումների զոհը եկել են իշխանության ու դարձել իրենց իսկ ստեղծած կարծրատիպերի զոհը: Եթե նախկինում ասում էր, որ բոլորը պետք է հավասար լինեն, ապա այժմ, երբ իշխանություն են վերցրել, արդեն հավասարների մեջ առանձնացնում են ավելի հավասարներին ու պետբյուջեն տնօրինում միլիոնների հասնող պարգեւավճարների չափով: Իսկ ահա հպարտ քաղաքացիներն էլ այլեւս դարձան ոչ հպարտ, ու Փաշինյանը սկզբում դժգոհեց, թե ինչու պիտի 350 հազար մարդ աշխատի, որ 800 հազարը լավ ապրի, ապա ներկայացրեց թամբալներին աշխատացնելու իր բանաձեւը: Մինչ հեղափոխություն իրականացրած ժողովուրդը սպասում էր Փաշինյանի ծրագրին՝ հույս ունենալով, որ ինչպես իրենց սիրելի վարչապետն էր տարիներ շարունակ ասում, ամեն ինչ անելու են, որ լավ ապրեն, Փաշինյանը օրենսդիր բարձր ամբիոնից հայտարարեց, որ աղքատությունը մարդկանց գլխներում է, մինչեւ գլխներից չհանեեն աղքատությունը, երբեք էլ լավ չեն ապրի: Սա այն դեպքում, երբ ՀՀ հպարտ, բայց արդեն Փաշինյանի ձեռքով թամբալ հռչակած քաղաքացիների զգալի մասը ճռռում է բանկերի տակ, իսկ իշխանության գալուց հետո Փաշինյանը պետական որեւէ լծակ չի աշխատեցրել ոլորտը բարելավելու համար: Բայց ինչպես երեւում է, Փաշինյանը ժամանակ չունի ու չի պատրաստվում հետեւել ՀՀ թամբալ ու սեփական գլուխները աղքատությամբ պատած քաղաքացիներին, ու արդեն իսկ սկսում է գլուխը պրծացնել պատասխանատվությունից: Վերջին երկու օրերին վարչապետի հայտարարությունները միայն այդ մասին են: Լոռու մարզում տնտեսական ֆորումին նա տնտեսվարողներից մեկի վրա է մուննաթ գալիս, մոտավորապես, թե ինչ է ուզածդ, բանկերից վարկ ես վերցնում, գալիս կառավարության դեմ միտինգ անում: Իհարկե, քաղաքացուն պատասխանի իրավունք չտրվեց , բայց կարելի է ենթադրել, թե ինչ էր ասելու: Սակայն Փաշինյանը իր մտքին շարունակություն տվեց նաեւ մեկ օր անց՝ կուսակցության համաժողովին. <<Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար>> ,-հայտարարեց նա: Եւ ուրեմն իմացեք, պարոն Փաշինյանը ՀՀ քաղաքացին, որին դուք այլեւս ոչ հպարտ, ոչ թամբալ եք ընդունում, այլ ինչպես վերջին օրերին պարզ դարձավ, եկել եք ասեք, որ ձեզ վրա հույս չդնեն, ընդամենը ամիսներ առաջ ապացուցել են, որ Հայաստանում այսուհետ ապրելու են իրացնելով սեփական կամքը, այնպես որ մտածողը իրենք չեն, եւ ժամանակն իրենց դեմ չէ պտտվում: Անի Սահակյան

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am