Մոսկվան հանդարտեցնում է Փաշինյանի համար պայթյունավտանգ մթնոլորտը

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն այս պահին դեռ համաձայնություն չկա», - «Ազատության» հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Կան բանակցություններ, և մենք, շատ կարևորելով անվտանգության նշանակալի բաղադրիչ ՀԱՊԿ-ում մեր համագործակցությունը, նաև մեծ նշանակություն տալով ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, ավելի էֆեկտիվ գործունեությանը, ամեն բան պետք է անենք, որպեսզի հեղինակությունը կազմակերպության չվնասվի, և նման կարգի որոշումները կայացվեն Կանոնադրության պահպանմամբ: Իսկ Կանոնադրությունը ասում է, որ բոլոր երկրների ղեկավարները պետք է գան համաձայնության այս կամ այն թեկնածուի վերաբերյալ: Այս պահին դեռ համաձայնությունը չկա», նշել է Կարապետյանը: Մոսկովյան Коммерсант պարբերականը, հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջող կեցվածքի պատճառով: Ըստ լրատվամիջոցի, կազմակերպությունում արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը մինչև 2020-ի սկիզբը չի ունենա «լիարժեք գլխավոր քարտուղար», և դաշինքի աշխատանքները կշարունակի համակարգել գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սեմերիկովը: «Ելենում ենք նրանից, որ մինչև 2020թ. սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է ժամանակավոր պաշտոնակատարը: [Նոր գլխավոր քարտուղարի] նշանակմանը սպասում ենք հաջորդ տարի: Կազմակերպությունում կոլլապս չկա, այն աշխատում է համաձայն ծրագրերի»,- Коммерсант-ին փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկացված աղբյուրը: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը մտավ օրակարգ, երբ 2017թ. ապրիլից այդ պաշտոնը զբաղեցնող Հայաստանի ներկայացուցիչ, երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրվին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Խաչատուրովը ազատվել է պաշտոնից: Մեղադրանքի առաջադրումից հետո պաշտոնական Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկնոն առաջադրեց Ստանիսլավ Զասի թեկնածությունը, ում իրենց աջակցությունը հայտնեցին նաև Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները: Նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածի համաձայն, «Գլխավոր քարտուղարը՝ [կազմակերպության] ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ, նշանակվում է [կազմակերպության] Խորհրդի որոշմամբ՝ երեք տարի ժամկետով» Նույն հոդվածում նշված է, որ գլխավոր քարտուղարը պետք է լինի ՀԱՊԿ անդամ-պետության քաղաքացի: Կանոնադրության 12-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ ղեկավար մարմիններում, ներառյալ բարձրագույն մարմնում՝ Խորհրդում, կամ Արտաքին գործերի նախարարների խորհրդում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին այս ընթացքում ընդունել են ՀԱՊԿ անդամ այն երկրների մայրաքաղաքներում, որոնք իրնեց աջակցությունն են հայտնել նրա թեկնածությանը: Ըստ բելառուսական կողմի, Զասին ընդունել է նաև Ռուսաստանի նախագահը, թեև ռուսական պաշտոնական աղբյուրները այդ մասին ոչինչ չեն հաղորդել: Իսկ Զասը մի քանի անգամ, այդ թվում և օրերս հրապարակավ ցանկություն է հայտնել այցելել Երևան ու հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ: Վլադիմիր Կարապետյանին «Ազատություն» հարցրել է՝ պատրաստվու՞մ են ընդունել Զասին: «Մենք օրակարգում այսօր նման հարց չունենք», - արձագանքել է վարչապետի խոսնակը: Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահայտվել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Ռուսաստանն ու դաշինիքի անդամ մյուս երկրները տագնապ չեն ապրում, որ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվում է: «Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրներում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, և ՀԱՊԿ-ի օպերատիվ ղեկավարման գործում որևէ վակուում չկա, որովհետև այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը (ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը), որն իր պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև պարզվի նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրադրությունը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասել է Պեսկովը: Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ «ՀԱՊԿ-ի անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»: «Բայց դա չի նշանակում, որ գոյություն ունի օպերատիվ կառավարման ինչ-որ դեֆիցիտ»,-ամփոփել է նա: Այսպես, ՀԱՊԿ-ում անորոշ վիճակը շարունակվում է: Փաստացի, ՀԱՊԿ-ականները համարում են, որ Հայաստանն, այսպես ասած՝ արգելափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, ավելին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակումը հենց Հայաստանի պատճառով մնացել է օդում: Բելառուսը, տարիներ շարունակ, սպասարկելով Ադրբեջանի շահերը, հիմա, այսպես ասած՝ ստանում է պատասխան Հայաստանից: Բայց մյուս կողմից իրավիճակի՝ էլ ավելի բարդանալու նախադրյալներ են ստեղծվել: Այն ժամանակվանից ի վեր, երբ Բելառուսի ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ ընդդեմ հայկական նախաձեռնությունների արշավ կարող է սկսել: Այն փաստը, որ պաշտոնական Մոսկվան Պեսկովի մակարդակով արձանագրել է, որ ՀԱՊԿ-ում իրավիճակն, այսպես ասած՝ այնքան էլ ողբերգական չէ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը փորձ է անում հանդարտեցնել մթնոլորտը և չկենտրոնանալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի վրա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am