Ռուսաստանը ձգտում է կնքահայր կարգվել ղարաբաղյան ճակատում

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների մասին, հայտնում է minval.az-ը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասել է նա: ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ կայանալիք հանդիպման ամսաթվի վերաբերյալ առայժմ ստույգ տեղեկություն չկա: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում, Դավոսում ունեցած հանդիպումներին, հրապարակել է «Հայաստանն ու Ադրբեջանը «համեստ» քայլեր են անում դեպի խաղաղություն» վերտառությամբ հոդված: Պարբերականի սյունակագիր Յուրի Ռոքսը նկատում է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կան: «Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի և Դավոսի հանդիպումներից հետո շփման գծում լարվածությունն էականորեն թուլացել է: Հանդիպումների ընթացքում հակամարտության խաղաղ լուծմանը ժողովուրդներին նախապատրաստելու և երկու ազգերի միջև վստահության մակարդակի բարձրացմանը նպաստելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Սակայն ամենակարևորն այն է, որ կողմերը, հավանաբար, հակված են ուժերի և հնարավորությունների սահմաններում հետևելու իրենց խոստումներին»,-գրում է Ռոքսը: Պարբերականի Բաքվի աղբյուրները, իրենց հերթին, հայտնել են, որ տեղի իշխանությունները զգալի նվազեցրել են Հայաստանի հասցեին ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես նաև հակահայկական ուղղվածության հեռուստահաղորդումների ու հրապարակումների քանակը: «Կտրուկ փոփոխությունների մասին չեմ խոսի, սակայն փոփոխությունները կարող է չզգալ միայն կույրն ու խուլը»,- «Նեզավիսիմայա գազետա»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանական աղբյուրը: Ռուսական մամուլի լավատեսությունն իհարկե, հօդս է ցնդեցնում օրերս ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, թե Ադրբեջանն ինչ ինժեներական աշխատանքներ է ծավալում շփման գծում: Սակայն, ըստ երևույթին, Մոսկվան, ցանկանում է տիրանալ ղարաբաղյան «կառուցողական» մթնոլորտին՝ որպես դրա «կնքահայր»: Պատահական չէ, որ Լավրովը մի առիթով հայտարարեց, որ Հայաստանից են քայլ սպասում: Այնպես, որ, թեև Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման մասին առայժմ որոշակիություն չկա, ամեն դեպքում Մոսկվան կարծես, ձգտում է պահպանել ազդեցությունը բանակցող կողմերի վրա, և ցանկալի է՝ բանակցային գործընթացի շարունակականության ֆոնին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am