«Հրապարակը» չի լքի տարածքը. հարկ եղած դեպքում դատարան կդիմեն

Քիչ առաջ «Հրապարակ» օրաթերթը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ստացել է ծանուցում այն մասին, որ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող խմբագրությունը պետք է հինգ օրում ազատի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը: Օրաթերթը այս տարածքում գործունեություն է ծավալում 2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ: Նրանց, որպես օրաթերթ, անհատույց տրվել է այդ տարածքը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ի ժամկետով: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Politik.am-ի հետ զրույցում ասում է, որ ապշած է այս վերաբերմունքից, և հատկապես զարմացած է, որ, ըստ էության, Հայկ Մարությանն է նախաձեռնող հեղինակը: Ըստ Օհանյանի՝ ծանուցման հիմնավորումը եղել է մի նախադասությամբ՝ «պետական գույքի արդյունավետ կառավարելու համար»: «Թե ու՞մ պիտի տրամադրեն այս տարածքը, և ո՞վ ավելի արդյունավետ պետք է օգտագործի այդ 90 քմ տարածքը, քան «Հրապարակը», հայտնի չէ: Իսկ վերջինս ամեն օր լրատվություն է հասցնում հասարակությանը, ծառայում է երկրին, բազմաթիվ այցելուներ ունի, մարդիկ այցելում են, ներկայացնում են իրենց խնդիրները, հույս են կապում: Բացի այս ամենը՝ մեծ գումարներ ենք ծախսել տարածքի նորոգման, կահավորման համար»,-ասում է Օհանյանը: «Ինչ է նշանակում լրատվամիջոցի համար 5 օրում լքել տարածքը, որտեղ կան 10-ից ավելի համակարգիչներ, տեղակայված ցանց, ընթերցողներին հայտնի հասցե: Ընդհանրապես, ինչ անբարոյականություն է նման վերաբերմունք դրսևորել մամուլի հանդեպ»,-ասում է օրաթերթի գլխավոր խմբագիրը: Մեր հարցին, թե սա կարո՞ղ էր կապ ունենալ, օրինակ,  իշխանությունների խաշկերույթի մասին «Հրապարակի» գրած հրապարակման հետ, որին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արմինե Օհանյանը պատասխանում է.«Ցանկացած ենթադրություն, ցանկացած վերլուծություն կարելի է անել այս պարագայում, բայց եթե ելնում ենք փաստերից, պետք է նշել՝ պայմանագիրը չի ավարտվել, կա ավագանու որոշում և կա այն փաստը, որ 2009 թվականից«Հրապարակ» օրաթերթը ըեղակայված է քաղաքապետարանին պատկանող այս շենքում և բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, մնացած ենթադրությունները թողնում եմ ձեզ»: Արմինե Օհանյանն ասաց, որ տարածքը չեն լքելու, պաշտպանելու են իրենց իրավունքները, անհրաժեշտության դեպքում էլ դատարան կդիմեն:  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am