Սամվել Ալեքսանյանը լավ պահերը չորս անգամ է կրկնել

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 2018թ.-ի ամռանն ազդարարեց նոր բարեգործական հիմնադրամ ստեղծելու մասին:«City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աննա Հակոբյանն է, խորհրդի կազմում ընդգրկված են «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ, բժիշկներ, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամը ստեղծվել է՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն օգանդակելու նպատակով։ Օրերս Աննա Հակոբյանը իր ասուլիսում տեղեկացրեց․«Այս հիմնարդրամն ունի 100-ից ավելի շահառու երեխա, ինչպես գիտեք՝ հիմնադրամն այժմ ծածկում է միայն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերը։ Այդ ծախսերի համար այս հինգ ամիսներին ծախսել ենք 70 մլն դրամ՝ դեղորայքի, վիրահատությունների, վիրահատական սարքերի, լաբորատոր հետազոտությունների, սննդի համար։ Տասից ավելի միջոցառում է կազմակերպվել ինչպես երեխաների համար, այնպես էլ՝ դրամահավաքի»։ Այսպիսով՝ երեկ հրապարակվել է հիմնադրամի նվիրատուների ցանկը, որն առավել քան ուշագրավ է։ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության 5 ամիսների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտք է եղել ավելի քան 260 մլն դրամ։ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը եղել է 51 մլն դրամ, ամենափոքրը՝ անհատից՝ 1000 դրամ։ Հիմադրամին գումար տրամադրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկի համաձայն, նվիրատուների ճնշող մեծամասնությունը հայաստանցի գործարարներն են, բանկերն ու խոշոր ձեռնարկությունները: Գործարար Սամվել Ալեքսանյանը հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկությունների անունից: Ալեքսանյանին պատկանող բոլոր ընկերությունները միասին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին են փոխանցել շուրջ 17 մլն դրամ՝«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10,000,000.00 դրամ, նրա դստերը պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ, «Սիթի» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3,000,000.00 դրամ։ Հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը: Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամին գումար է փոխանցվել նաև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից: 2018թ.-ին Ծառուկյաններն, ընդհանուր առմամբ, 14 մլն ՀՀ դրամ են փոխանցել «City of smile» ին:2019-ին էլ «Ծառուկյան բարեգործական հիմնադրամն» ու Ջավահիր Ծառուկյանը Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար են փոխանցել յուրաքանչյուրը 1 մլն դրամ: Անցյալ տարի հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է եղել. գումարի չափը կազմել է 51,000,000.00 ՀՀ դրամ: Հիմնադրամին շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ռուբեն Վարդանյանին պատկանող «Ամերիաբանկը» մոտ 12 մլն դրամ, ՀՀԿ-ական գործարար Ալիկ Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի ալիկի ընկերությունը՝ կես միլիոն դրամ, Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» գրուպը՝ 1 մլն դրամ, «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը՝ 1 մլն դրամ, Վարդանյաններին պատկանող եւ Գրանդ Հոլդինգը, եւ Գրանդ քենդին՝ միասին վեց միլիոն դրամ, մի շարք բանկեր՝ Հայբիզնեսբանկ, Էվոկա, Ագմակրեդիտ։ Ուշագրավ է նաեւ, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամին հանգանակություն է արել նաեւ Փաշինյանի կողմից քննադատված Պուշկինի դպրոցը՝ 400 հազար դրամ։ Անի Սահակյան

դիտվել է 634 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am