«Թե որքանով այս ամենը կստացվի, հնարավոր չէ ասել». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը կհիշեն, երբ ամիսներ առաջ ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց տվեց ու խոսեց Արցախյան խնդրի կարգավորման մասին, ինչը բուռն ռեակցիա առաջացրեց: Դեռ այն ժամանակ, էլի կհշեն ընկերներս, այդ հարցազրույցն ինքս մեկնաբանել էի, որ դեսպանը ՀՀ նոր իշխանությունների «մտադրությունների» հետախուզում էր արել՝ արդյոք նրա՞նք էլ կկրկնեն նախկինների սխալն ու կմտնեն լավրովյան պլանի գետը... Դեսպանի մի ձևակերպում դա մատնում էր: Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցը դրա էլ ավելի վառ վկայությունն էր՝ բացահայտելով Լավրովի պլանը: Ինչպես վերջին հոդվածի մեջ էի նշել, Ադրբեջանն ու Հայաստանը դրան չէին համաձայնել, քանի որ ռուսական պլանը չէր հստակեցնում, թե ի վերջո ում է վերջնականապես պատկանելու Լեռնային Ղարաբաղը, ավելի կոնկրետ՝ երաշխքիներ չէին տրվել կողմերին, որ ապագայի հանրաքվեն իրենց օգտին կլինի: Դրա համար Ալիևը չէր բավարարվել 5+2 տարածքներ ստանալով, իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումն էլ բացահայտեց Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն: Թեպետ, այս ամենը շատ պարզ էր նաև DW-ին ու Բլումբերգին՝ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի կոնտեքստից ու տողատակերից: Իհարկե, ԱՄն երբեք չի համարվել արցախյան խնդրով ստատուս քվոն պահպանելու կողմնակից, բայց Հոգլանդի հարցազրույցի համատեքստը երեք կարևոր բանի մասին է՝ 1. խուսափել նախկին գետը մտնելուց, 2. չշտապել ու մեծ սպասումներ չգեներացնել ու չփայփայել, 3. փոքր քայլերով պահել բանակցային պրոցեսը: Այս ամենը մի կարևոր բանի մասին են՝ Ադրբեջանին առիթ չտալ, որ բանակցությունների տապալումն օգտագործի իբրև պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ, ինչպես դա արեց 2016թ.: Եվ ամենաուշագրավն այն է, որ ամերիկյան կողմը և ընդհանրապես ոչ մեկ ոչ միայն կոշտ, այլ նաև որևէ քննադատություն չի հնչեցնում Հայաստանի դիրքորոշման մասին, որի մեջ առանցքային տարրեից մեկի Արցախի վերադարձն է բանակցային պրոցես, մյուսը՝ ստատուս-անվտանգություն հարցը: Հարցի տեսքով Ռուսաստանին մեղադրելով ստատուս-քվոն պահպանելու շահագրգռության մեջ, ԱՄՆ-ն անուղղակիորեն ստիպում է նրան հակառակն ապացուցելու համար ներգրավվել բանակցային գործընթացում՝ փորձելով նրան ևս զրկել ոչ միայն պրոցեսը տորպեդահարելուց, այլ նաև էսկալացիայի անուղղակի խրախուսումից: Թե որքանով այս ամենը կստացվի, հնարավոր չէ ասել, բայց այս թիրախները նկատելն անհնար է»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am