Որոշ մարզպետներ անցնում են իրենց լիազորությունների սահմանները

«Փաստ» թերթի տեղեկություններով, նոր իշխանության որոշ մարզպետներ առանձին դեպքերում անցնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներն ու միջամտում համայնքների ղեկավարների և անգամ ավագանիների գործերին։ «Ոլորտի հնաբնակները թերթի լրագրողի հետ զրույցում նշում էին, որ այդպիսի բացահայտ միջամտություններ ՏԻՄ համակարգը չի տեսել իր կազմավորման օրից ի վեր։ Մասնավորապես, հրամայական ցուցումներ են իջեցնում համայնքներին, որ այսուհետ բոլոր հողահատկացումներն արվեն բացառապես մարզպետի հետ համաձայնեցնելուց հետո, ինչն ինքնին լիազորությունների ակնհայտ չարաշահում է։ «Այս գործելաոճով այդ մարզպետները ցանկանում են վարչապետին ցույց տալ իրենց աշխատանքի արդյունավետությունն ու իրավիճակին տիրապետելու կարողությունը՝ չգիտակցելով, որ ուղիղ հարված են հասցնում կառավարության հեղինակությանը»,–ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Ըստ թերթի աղբյուրի՝ այսպիսի քայլերով աչքի են ընկնում հատկապես այն մարզպետները, որոնց կենսագրությունը սկսվում ու ավարտվում է Փաշինյանի հետ քայլելով։ Թերթն առաջիկայում կներկայացնի մարզերից մեկի ղեկավարի հետ կապված մի քանի բացահայտումներ, որտեղ ակնհայտ է դառնում, որ տվյալ մարզպետը շարժվում է ոչ թե պետական շահով, այլ զուտ անձնական, իսկ առավելագույնը՝ կուսակցական»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am