Ինչու պետք է մեկը բանտախցում լինի, մյուսը՝ դղյակում

  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի դրսևորած քաղաքական կամքը՝ ամբողջական բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու մարտի 1-ի ոճրագործներին: «Մենք դատապարտում ենք Մարտի 1-ի հիմնական գաղափարախոսի՝ Ռոբերտ Քոչարյանի ազգադավ կեցվածքը, որը իր կաշին փրկելու համար շարունակում է սեպ խրել հայ ժողովրդի մեջ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը կոչ է անում ժողովրդին ակտիվ մասնակցել Մարտի 1-ի երթին և պահանջել առանց բացառության բոլոր հանցագործներին ենթարկել պատասխանատվության»։ Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում հակադարձում է այն տեսակետին, թե առաջիկա հանրահավաքը Նիկոլ Փաշինյանը օգտագործելու է քաղաքական նպատակներով եւ ապահովելով հուժկու հանրահավաք, նա հանրությանը ուշադրությունը որոշակի ժամանակով շեղելու է իրական խնդիրներից.<<Կարծում եմ այդ տեսակետը շահարկում է, ընտրությունից անցել է երկու ամիս եւ 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժի վարչապետի վարկանիշն այնքան անկում չի ապրել, որպեսզի նա ապավինի այս ճանապարհին: Հավանաբար անկում եղել է, բայց այն աստիճանի չէ, որ խնդիրներ ունենա>>, կարծում է Մակեյանը: Միեւնույն ժամանակ Մակեյանը չի պատրաստվում լռել եւ իր ընկեր Նիկոլի իշխանության դեմ չպայքարել, եթե այն պարապուրդի մատնվի: Ավելին, Մակեյանը  այսօր արդեն մտահոգություն  է հայտնում ՀՔԾ-ի, դատախազության և մնացած իրավապահ համակարգի կողմից իրականացվող հնից շարունակվող իներցիոն գործելաոճը հենց Մարտի 1-ի  գործի հետ կապված.<<Անհասկանալի է մարտի 1-ի հիմնական դերակատարներ՝ Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի և մնացած դահիճների գործում չներկայացվելու իրողությունից։ Մենք դատապարտում ենք Մարտի 1-ի հիմնական գաղափարախոսի՝ Ռոբերտ Քոչարյանի ազգադավ կեցվածքը, որը իր կաշին փրկելու համար շարունակում է սեպ խրել հայ ժողովրդի մեջ։ Եւ պահանջում ենք նաեւ մյուս դերակատարներին պատասխանատվության ենթարկել>>: Մեր դիտարկմանը, որ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանին վերագրված մեղադրանքը ջուր է, Մակեյանը արձագանքեց.<<Անլուրջ է Քոչարյանի պաշտպանների հիմնավորումները, փող են ստանում, պիտի պաշտպանեն;Այն , ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, շատ ավելի մեղմ են, ամբողջ ժողովուրդը գիտի նրա մեղքերի մասին, մի քանի տասնյակ սպանություններ է ծանրացած նրա խղճին, տասնյակ ցուցարարների են ճնշել: Նույնը կարող ենք ասել Սերժ Սարգսյանի համար: Դրա համար ինձ համար խիստ անհասականլի է՝ ինչու պետք է մեկը խցում լինի, մյուսը՝ դղյակում>>:  Մակեյանն ուզում է օր առաջ Փաշինյանից ստանալ այդ հարցի պատասխանը, եթե ոչ, ապա իրենք կդիմեն գործուն քայլերի, չի բացառվում նաեւ բողոքի ակցիաներ իրականացնեն.<<Մենք ցանկացած ձեւ կգտնենք: Այնպես չի, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը իշխանության է, ես անարդարության դեմ պիտի աչքերս փակեմ>>: Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին նույն գործով պատասխանատվության ենթարկելու կոչերին Մակեյանը համաձայն չէ.<<Չի կարելի նրան եւ մյուսներին դնել հավասար հարթության մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կրակելու հրաման տալու իրավունք չուներ, այդ ամենը ժողովրդի աչքի առաջ է եղել>; Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am