Հիմնադրամների մասին խոսելուց այս հսկա ու բարի մարդուն եմ հիշում․․․

Սիրելիներս, դուք որ այդպես հողին եք հավասարեցնում այն, ինչ կար նախկինում, այնքան էլ այդպես չէ։ Լավ բաներ եղել են, կան, կլինեն, պարզապես լավի կողքով անցնելուց՝ մի քիչ զգու՜յշ․․․Ամենավատ բանը ամեն ինչ հավասարեցնելն է՝ լավը, վատը, միջակը, ոչնչությունը․․․ Լռում եմ, որովհետև գիտեմ, որ զսպության արգելակները համահարթեցման պրոցեսում խախտվում են ու տրորում, ինչ հանդիպում են իրենց ճանապարհին։ Արժևորումը վկայագիր է ստանում  ժամանակի քննություննից հետո։ Ձեզ պատմելու եմ  հեքիաթ թվացող այս փոքրիկ պատմությունը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր։ Երբ տասնյակ տարիներ են անցել, ու նա չկա և փորձում ես վերհիշել, ամեն ինչ այնքան լուսավոր է թվում։ Ժամանակն իր սևագրությունն արել է ու շատ բան ենք հասկանում։ Բարեկամս գնացել էր  Նորք Մարաշի սրտաբանական հիվանդանոց։ Ասել էին, որ անհապաղ պիտի վիրահատվի։ Վիրահատությունը շատ թանկ էր։ Գլխիկոր մտել էր գլխավորի մոտ։ Երբ իմացել էր, որ Սյունիքից է, ժպտացել է՝ Սյունիքը Մաքսիմի նման հայր ունի, ինչու՞ եք մտածում։ Այդ ժամանակ ենք իմացել, որ Մաքսիմ Հակոբյանն է ֆինանսական աջակցությամբ բազում սյունեցիների կյանք փրկում։ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։ Ինչքան գումար էր կազմում վիրահատությունը, վճարում էր՝ հասցեական․․․Ինչքան հիշում եմ, ասում էին՝ պայմանագիր ունի հիվանդանոցի հետ։ Երևի արդեն 15 տարի է անցել այդ ծանր վիրահատությունից,  ապրում, արարում է բարեկամս և նրա նման ինչքա՜ն մարդիկ։ Մի զրույցի ժամանակ, երբ Մաքսիմ Հակոբյանին ասացի՝ ո՜նց չենք իմացել, որ դուք․․․  Ասաց՝ Հրայրը (նկատի ուներ վիրաբույժին) «Մաշինի մատոռնա սարքում», ես ի՞նչ եմ անում՝ բենզին եմ լցնում ընդամենը։ Հիմա հիմնադրամներ են ստեղծում, հուզիչ անուններ դնում, պետպատվերներ հորջորջում, բայց մարդը՝ հասցեական մարդը, ով ծանր հիվանդ է,  մոլոր է՝ ում դիմի, ոնց դիմի․․․ Աջուձախ խնդրանք- աղաչանքներ են՝ երեխաս մեռնում է, երեխաս ծանր է, օգնե՜ք․․․ Այդքան հիմնադրամների, այդքան գումարների պարագայում մարդն ինչու՞ է դիմում աղքատ ժողովրդին՝ օգնե՜ք․․․ Հիմնադրամների մասին խոսելուց այս հսկա ու բարի մարդուն եմ հիշում․․․ Լու՜ռ, առանց աղմուկի, առանց թմբկահարության։ Հասմիկ Բաբաջանյանի  գրառումը

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video) Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը Աբսուրդ է․ չկա այդքան փող․ կամ Փաշինյանը թոշակառուներին սոված է թողնելու, կամ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ» Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու Իրանի խորհրդարանի խոսնակը կարևորել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am