Էս մարդու ուղեղը լրիվ «խարաբա եղել»

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարվա ընթացքում նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին, ապա նոր Սահմանադրության պարագայում մեկ տարվա ընթացքում էլ կազմակերպել նախագահական ընտրություններ: ՀԱԿ-ի առաջարկը, որքան էլ արտասովոր, բայց միեւնույն պահին տրամաբանական է՝ այն բխում է Փաշինյանի շահերից: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ հին համակարգին, բայց չի հիմնավորում, թե ինչու, ինչով չի գոհացնում պառլամենտական համակարգը, որն ընդամենը մեկ տարի է ինչ գործում է: Արշակ Սադոյանի կարծիքով Տեր-Պետրոսյանը պարզապես չի հասկանում, որ ինքը քաղաքականությունից վերջնականապես հեռացել է ու հույս ունի կիսանախագահական համակարգին անցում կատարելուց հետո նախագահի պոստը իրեն վերցնել: <<Ուղղակի անձնական շահից ելնելով է առաջարկում վերադառնալ նախկին համակարգին, որն իրականում ոչ թե կիսանախագահական էր, այլ գերնախագահական: Ինքն ուներ այնպիսի լիազորություններ, որ ոչ մի երկրում նախագահը չուներ: Սա կատեգորիկ անթույլատրելի մոտեցում է, եթե չասենք կործանարար է լինելու հայ ժողովրդի համար>> ,-կարծում է Սադոյանը՝ բոլորին կոչ անելով հիշել տերպետրոսյանական ժամանակները: Այլ բան է, որ Սադոյանի համոզմամբ՝ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացնել՝ թուլացնելու համար վարչապետի գերլիազորությունները: Սադոյանը չի կարծում, որ սահմանադրական հանրաքվեի առաջարկը ծնվել է Տեր-Պետրոսյանի եւ իր քաղաքական հոգեզավակի փոխհամաձայնության արդյունքում, քանի որ Փաշինյանը ցանկանում է դառնալ միահեծան նախագահ եւ կախվածության մեջ չլինել խորհրդարանից: <<Միայն հիմարը այդպիսի բան կմտածի, հիմա իր գերվարչապետական լիազորություններով բոլորովին վատ չի նախագահականից, եւ ինչ իմաստ ունի, մանավանդ, որ ընտրվել է արդար, ժողովրդավարական ընտրություններով: Եւ միայն ապուշը կհամաձայնի այդ առաջարկին ընդառաջ գնալ>>, -ասում է նա: Սադոյանի խոսքով խիստ անհրաժեշտ է հավասարակշռել խորհրդարանի եւ կառավարության գործառույթները եւ իրական վերահսկողություն սահմանել վարչապետի նկատմամբ, սակայն վերադառնալ կիսանախագահական համակարգին, անթույլատրելի է: <<Էդ մարդու ուղեղն էլ լրիվ խարաբա եղել, քանի որ սաղ կյանքում միայն իր անձնականովա տառապել>> ասաց Սադոյանը` նկատի ունենալով Տեր-Պետրոսյանին: Անի Սահակյան  

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am