Նահանջ Վանեցյանով. Քոչարյանի իրական երեսն ու ֆեյք իրականությունը

ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանը թեպետ վերջերս հայտարարեց, որ աշխատելու է հնարավորինս քիչ շփվել լրագրողների հետ, հեռու մնալ հրապարակային գործունեությունից, քանի որ դա է պահանջում նաեւ զբաղեցրած պաշտոնը, սակայն նա ինքնակամ հայտնվել է լրագրողների օղակում ու մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: Արդյո՞ք ԱԱԾ-ն կքննի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում կատարված դեպքերը..<< Մեզ ոչինչ չի կաշկանդում անել ստուգումներ, եթե լինեն այս կամ այն անձի արարքում հանցակազմի փաստեր>>, հարցին պատասխանել է Վանեցյանը արդյոք ակնարկելով, որ որեւէ մեկն իրեն փաստեր, կամ ավելի ճիշտ է ասել՝ նման պահանջ չի ներկայացրել, ինչպես արվել էր Քոչարյանի դեպքում ու դա գաղտնազերծվեց հայտնի գաղտնալսմամբ: Իհարկե, պարոն Վանեցյանը որեւէ կաշկանդվածություն չի ունենա, եթե այդպիսի հրահանգ ստանա Նիկոլ Փաշինյանից, ինքն էլ իր հերթին կհրահանգի դատավոր Հրաչ-Վաչեին ինչպես վարվել առաջին նախագահի նկատմամբ՝ կալանավորեի, թե գրավով ազատ արձակի, ինչքան գրավ դնի եւ այլն: Մյուս ուշագրավ հայտարարությունը Ալեքսանդր՝ Սաշիկ Սարգսյանի գործի վերաբերյալ էր, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ում Նիկոլ Փաշինյանը բազմիցս է մեղադրել Հայաստանում գրեթե բոլոր բիզնեսներին <<փայ>> մտնելու հարցում, օրերս պետությանը փոխանցեց 18,5 միլիոն դոլար, չնայած ավելի վաղ 30-նն էր խոստացել: Վանեցյանը պարզաբանել է, որ իրականում 30-ն է փոխանցել, պարզապես մնացած գումարը եղել է հարկային պարտավորությունների, տույժ-տուգանքների՝ ակտերի տեսքով: Ավելին, Վանեցյանը նեղսրտել է բոլոր այն չարամիտների վրա, որոնք ասում են, թե դա ինչ փող է որ Սաշիկ Սարգսյանի համար.<30 միլիոնը խոշոր գումար է, դուք մի այդպես վերաբերեք>> ասել է պարոն Վանեցյանը: Իհարկե, դա փոքր գումար չէ, բայց հաշվի առնելով 50/50-ի մասին հայտնի հայտարարությունը, այս գումարը ուղղակի գրոշ կարելի է համարել: Այլ հարց է, որ նոր իշխանությունները մնացել են իրենց նախկին հայտարարությունների տակ ու հիմա պիտի թմբկահարեն այդ գումարը, չխոսելով, թե Հայաստանում որքան այդպիսի ու ավելի մեծ գումարներ կան, որոնք պետք է վերադարձնել պետության, բայց դրանց սեփականատերերը ինչ-ինչ հանգամանքներով չեն հայտնվում նոր Հայաստանի նոր իշխանության ուշադրության ներքո: Մյուս ուշագրավ հայտարարությունը Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի գտնվելու մասին է: Վանեցյանը պարծեցել է, թե գիտենք, որ նա գտնվում է Արաբական երկրներից մեկում, անգամ հասցեն գիտենք, որ նա Հայաստանի սահմանը հատել է օրինական ճանապարհով, երբ դեռ իր դեմ գործ հարուցված չէր: Դե, եթե գիտեք, ինչն է խանգարում Հայաստան բերելու, կամ էլ նրան հայտնաբերել եք այնպես, ինչպես Ֆրանկլին Գոնսալեսին՝ նույն Սաշիկ Սարգսյանի հետախուզվող որդուն, որը մեր տեղեկություններով Չեխիայում քաղաքական ապաստան է խնդրել: Արթուր Վանեցյանն ասել է նաեւ, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։ «Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաև այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»,-ընդգծել է ԱԱԾ տնօրենը։ Կարելի էր հերոսական համարել ԱԱԾ պետի խոստովանությունը, եթե , իհարկե, Քոչարյանի գործունեության ու տնտեսությունը զրոյական մակարդակից թռիչքային աճի չհասցնելու փաստն անհերքելի ճշմարտություն չլիներ, այնպես որ Վանեցյանն ընդամենը փաստն է արձանագրել: Ու չի բացառվում, որ եթե մի օր ԱԱԾ-ն մտնի նաեւ Վվանեցյանի տուն, ապա գուցե պարզվի, որ Քոչարյանին վերագրվող մեղքերիցի ՝ երկիրը թալանելու մեջ իր բաժինն էլ նաեւ այս ընտանիքն ունենա, որը հայտնի է իր բիզնեսներով, բայց ոչ այն ավանդով, որը Քոչարյանն ու իր ընտանիքն են ունեցել Անի Սահակյան

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am