Հզոր «կուտ» հպարտ քաղաքացիներին

Մարտի 1-ին՝ժամը 18.30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում առավոտյան տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ օրը նաև ուղերձով կդիմի ժողովրդին եւ որ երթը լինելու է հզոր:«Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների»,- ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ նշանավորելու է այն հանգամանքը՝ ՀՀ-ում հաղթանակն ու իշխանությունն այլևս անշրջելի է: Իշխանության մեր աղբյուրի փոխանցմամբ, հիրավի, ամեն ինչ անելու են, որպեսզի մարտիմեկյան երթը լինի հզոր եւ տպավորիչ, քանի որ դրանով Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քաղաքական հարց է լուծելու։ Եւ որպեսզի չկրկնվի նոյեմբերին տեղի ունեցած համաերեւանյան երթի խայտառակ պատկերը, իշխանությունը մոբիլիզացնելու է ողջ ներուժը, մարզպետներն ու քաղաքապետները «մասովկա» են ապահովելու։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ Փաշինյանը համաժողովրդական երթ անցկացրեց, սակայն ինչ տեղի ունեցավ երթի օրը, շատ հուզիչ էր, հեղափոխության օրերի հարյուրհազարավոր հանրահավաքներից ընդամենը մի քանի ամիս անց՝ Փաշինյանի հետ քայլելու էին դուրս եկել ընդամենը մի քանի հարյուրը։ Այն իրականում ստուգողական քայլերթ էր ընտրություններից առաջ, որպեսզի Փաշինյանը կողմնորոշվեր, թե ինչ հրահանգ էր իջեցնում պետապարատին, որպեսզի ընտրություններին արձանագրվեր իրենց բաղձալի ցուցանիշը։ Հենց այդ երթից էլ Փաշինյանը հետեւություններ է արել ու ամեն ինչ անելու է հզոր ու հուժկու երթ իրականացնելու համար։ Քանի որ զուգահեռ իրականությունում տնտեսական հեղափոխության անգամ նախադրյալները չեն զգացվում, ներդրումները հասկանալի պատճառներով ուշանում են, սրան գումարած Փաշինյանն ու իր քաղաքական հոգեւոր հայրը բռնաբարելով արդարադատությունը քաղաքական հաշվեհարդար են տեսնում անցանկալի գործիչների նկատմամբ, հատկապես Ռոբերտ Քոչարյանի։ Այս պարագայում Փաշինյանին այլ բան չի մնում, քան ՀՀ հպարտ քաղաքացիներին մի քանի ամիս էլ կերակրել հզոր տեսարաններով։ Կարելի է նաեւ կանխատեսել, թե ինչ ուղերձով է հանդես գալու հպարտ քաղաքացիների սիրելի վարչապետը՝ ասելով, որ մարտյան ողբերգական իրադարձություններից տասը տարի անց հաջողվեց Հայաստանում իշխանությունը վերադարձնել ժողովրդին եւ հիմա ամեն ինչ անելու են, որ ժողովրդին գնդակահարած նախկին իշխանավորները պատասխան տան։ Որ իրենց խնդիրը Հայաստանում նախեւառաջ արդարությունը վերականգնելն է, որից հետո տնտեսական հեղափոխությունն ինքստինքյան իրականություն կդառնա։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տեղավորվելու է «հացի» սպասում ունեցող ժողովրդին «տեսարանով» կերակրելու տիրույթում, եթե կարողանա զբաղեցնել «կերակրել» փոփոխությունների սպասող մարդկանց , ապա մի քանի ամիս հետո նոր տեսարան կբեմադրի։ Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am