Եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ, որ հունիսի 16-ն է Սամվել Մկրտչյանի ծննդյան իսկական օրը, որովհետև «Ուլիսեսը» ծնունդից ավելի մեծ արյունահեղություն էր.Վարդուհի Սիմոնյան

Փետրվարի 25-ը փառավոր օր է՝ գրի մեծ վարպետ, տաղանդավոր թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան տարեդարձը։ Երբ գրի հսկան՝ Հրանտ Մաթևոսյանը, գնաց, նրա խոնարհ աշակերտ Սամվել Մկրտչյանը մեջտեղ չբերեց Մաթևոսյանի հետ ունեցած հազարումի թաքուն զրույցների պատառիկներն ու լուսանկարները, իրեն չտարավ ու ցցեց մեծ ուսուցչի կողքին, մնացողների հետ էլ այսպես խոսեց. «Կարելի էր ասելիքն իջեցնել հուշագրության մակարդակի՝ «Մի անգամ Վարպետի հետ...», կարելի էր էժան պրծնել, կցկտուր պատմություններ ճոռոմելով, ու չփորձել մոտենալ իրական մեծությանը՝ փոքրությանը հատուկ գլուխ պահելու, ցավեցնելու, համազգային ավանդական հունարով: Բայց սա ևս առաջադրանք է, որն Ինքն է լռելյայն պատգամել՝ չի՛ կարելի»։ Եվ ուրեմն՝ չի կարելի մաքրագործված մարդու պատկերը միմյանցից խլել հրապարակներում, դա ձեզ չի մաքրագործելու. դատապարտված ենք մենակ անցնել ինքնազոհության մեր ճանապարհը։ Աշխարհի միգուցե ամենանշանակալի իրադարձությունները կատարվում են կանանց արգանդափողում։ Ամենաուժգին ցավից ծնված մարդը մեկ արդարացում, մեկ հատուցում ունի ընդամենը՝ Ստեղծագործությունը։ Եզակիներին է հաջողվում սահմանված մի քանի տասնամյակում իրենց վրայից սրբել սեփական մոր արյան մեղքը և մաքրագործել ծննդյան օրվա մեծ արյունահեղության պատմությունը։ Եթե ավելի անկեղծանամ, պիտի ասեմ, որ հունիսի 16-ն է Սամվել Մկրտչյանի ծննդյան իսկական օրը, որովհետև «Ուլիսեսը» ծնունդից ավելի մեծ արյունահեղություն էր։ Ինքը հենց «Բլումի օրը» վերածեց մեծ տոնախմբության՝ մեր առջև փռելով իր ճգնակեցության շուրջ 700 էջանոց գիրք-իրադարձությունը՝ մանիֆեստ, որը հեղաշրջեց համաշխարհային գրականությունը։ Քաղաքակրթական այս եզակի արժեքը մեզ ամեն տարի հունիսի 16-ին պետք է միացնի «Ուլիսես » հաղթահարած այն 20 երկրների շքերթին, ուր այդ օրը գրքից դուրս են թռչում Ջոյսի հերոսները և հեղեղում մեծ քաղաքների փողոցները։ Ինչ հրաշալի ընթերցանության տոն կստանա քաղաքը , քաղաքը, որ խարազանվել է՝ իր վրա առնելով «Գիրք կարդալը նորաձև է» խայտառակ հորդորը։ Երբ լեզվի վրա նոր միտք ու գաղափար չկա, լեզվակիրների հայրենիքը աղետներից աչք բացել չի կարող։ Ահա թե ինչու է պետք փառավորել հունիսի 16-ը. այդ օրը մեր զազրախոս ու մտքի նոր շերտերի հետ արդեն խիստ թույլ հաղորդակցվող լեզուն կրկին նորոգվեց։ Հրաշքը միայն այն չէր, որ մի մինուճար տղա մի մեծ սխրանք գործեց՝ կատարելով ահռելի մի գործ, որը տարբեր երկրներում պետության գործուն աջակցությամբ գլուխ են բերել մարդկային հոծ խմբեր, ամբողջական ինստիտուտներ։ Ամենամեծ հրաշքը մեր լեզվի ներումն էր. Սամվել Մկրտչյանի ձեռքի տակ այդ գիրը խոստովանեց, որ մտքի պարապը դեռ չի խոցել լեզվի սիրտը, և հազարամյա երկաթագիրը առաջվա պես թրթռալով կարող է գրի բերել անգամ ենթագիտակցական խորշերում ծվարած ամենաթաքուն, անանուն ապրումներն ու խոհերը։ Սա մեծ հիշողության սպասարկումն է հրեղեն լեզվով, այսինքն՝ լեզվի ընկալունակությունը, գիտակցական նոր հոսքերի հետ շփվելու և նորոգվելու պատրաստակամությունը։ «Ուլիսեսը» մեր լեզվի համար մի նոր հայրենիք է ստեղծել՝ ճկուն անցնելով Ջոյսի 18 քավարանների միջով նա կորզեց մեր մտածողության ոսկին և ցույց տվեց մեր հին գենի կենսունակությունը։ Սամվել Մկրտչյանն իր վերջին ճիգով մեզ բերել և ընդհուպ կանգնեցրել է նոր քաղաքակրթության սահմանագլխին։ Մնում է շարժվել. որովհետև լեզուն մարդ, հասարակություն է ստեղծում որովհետև մարդն ու հասարակությունը՝ մշակույթ, իսկ մշակույթը երկիր ու պետություն է ստեղծում որովհետև մարդասպաներն ու անառակները չեն կարող հեծնել իշխանությունը, եթե այդ տարածքում արթուն քաղաքացի և հասարակություն կա։ Եթե կա ՄԵ՜ԿԸ, ումից ամաչում եմ իմ վատնած ժամանակի, իմ չծնած երեխաների, իմ չգրած ու չնկարած ֆիլմերի համար՝ գրող-թարգմանիչ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է: Երբ թվացել է՝ մի օր, եվ հավանաբար շուտով, ես կլքեմ ինձ հազար անգամ սպանած այս երկիրը, ինձ պահել է հորս շիրիմը, մորս հետ վերջին հրաժեշտի անհնարինությունը և այն ՄԵԿԸ՝ ԻնՔԸ, որ փորձում էր քաղաքակրթել այն ժամանակը, որի մեջ ես արդեն տեղ ու դեր չունեի… Վերջ։ Ամենաարդարն իր մահվամբ փակեց մահամերձ երկրի սև խոռոչը։ Վերջ։ Ուրացողների, փախչողների Մեծ մեղքերը գլխակեր երախ էր բացել, տանելու էր, այս անգամ՝ Ամբողջը։ Վերջ։ Հիմա տկլոր ու հիվանդ երկրիդ էլ մեռնել չկա՝ իր շունչն ամենալավից տարավ, որ ինքն ապրի։ Երկիր, որ չոքել է ամենալավերի բկին ու կախվել իր ամենալավերի պարանոցից. ինքնազոհության ժամն է, վերջ, ապաշխարության վերջին ելքը՝ «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը և խմեք արյունս,որպես ձեր մեղքերի թողություն»: Իմացեք, ինքնասպանությունն ունի նաև զարտուղի ճանապարհներ, երբ հալածում և պատժում ես մարմնիդ՝ ստիպելով նրան հասնել մտքիդ, գրիդ ետևից. կյանք սիրող ջահել մարմինդ մեխում ես պատիդ... «Ուլիսեսը» մեկ մարդու կատարմամբ մահափորձ էր, հրապարակային ինքնահրկիզում։ Եվ եթե այս երկրում չի գտնվել գոնե մեկ հաստատություն, որն աջակցեր մարդուն կամ գոնե երեք մարդ, որ կլաներ քաղաքակրթական այս մանիֆեստը, ուրեմն՝ վերջ. Սա գույժ է։ Գույժ. Խոնարհեք երկրի դրոշը, ծնկի իջեք ամենաչարչարված մարմնի առջև, աղոթեք բոլորդ,լսո՞ւմ եք, բոլորդ աղոթեք, բայց ի սեր Աստծո, ձեր հոգիների փրկության համար։ Առատ մխիթարություն ձեզ, որովհետև դուք եք անպատասխանը և ոչ նա, ով վաղը կերևա Աստծուն ու կերևա իր ողջ շքեղությամբ, Սամվել Մկրտչյանը՝ իմ հայրը, իմ եղբայրը, իմ Ուսուցիչը, ում հանդիպելու համար, արժեր մի ամբողջ մարդու պատառոտելու գնով ծնվել և ապրել։ Կենացդ եղբայր, քեզ ուրանալ չկա։ Վարդուհի Սիմոնյանի գրառումը
На данном изображении может находиться: 1 человек

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am