Ստամբուլի պայթյունի վայրում քաշքշուկ է տեղի ունեցել
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին մահապարտ ահաբեկիչը խլել է 10 մարդու կյանք, կռիվ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից, անհայտ անձինք սկսել են սադրանքի ենթարկել ոչ մեծ պիկետի մասնակիցներին: Քաշքշուկի ժամանակ, որին ներկա են եղել նաև բազմաթիվ լրագրողներ, մասնակիցներից մեկը հանել է դանակը, սակայն իրավապահները ժամանակին հասցրել են նրան խանգարել, ինչից հետո հարձակվողը ձերբակալվել է:
