Էջմիածին-Առատաշեն ճանապարհին ավտոմեքենա է պայթել. կա զոհ և վիրավոր

Փետրվարի 24-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի գլխավոր ավտոճանապարհին պայթել է ավտոմեքենա, կրակ է նկատվում, կա մեկ զոհ և մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին BMW մակնիշի (վարորդ` Ե. Ա., ծնված 1990թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե առվակին, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ավտոմեքենայից մոտ 20 մ հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի դին։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորը՝ Բ. Բ-ն (ծնված 1992թ.), հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Դեպքի վայրում նախնական տեղեկություն է եղել, որ ավտոմեքենայում գտնվել է ևս մեկ քաղաքացի։ Փրկարարները հետախուզել են տարածքը (մոտ 200 մ շառավղով)․ ՃՏՊ-ի հետ առնչություն ունեցող այլ քաղաքացի չի հայտնաբերվել։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՊՆ նախարարը հետևել է Թուրքիայում ապագա զինվորականների ավարտական արարողությանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում «Հայաստանի պատմության» գրքում Արցախի անկումը բացառապես վերագրում են Արցախի իշխանությանը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ Արտառոց դեպք․ մայրը ոստիկաններին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը այսօր նշում է իր ծննդյան 71-ամյակը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենան 6 մետր բարձրությունից հայտնվել է փոսում Բալաշիխա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանը մտահոգված է «Սյունիքի միջանցքով»․ Mehr Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, որոնցից մեկը՝ դեպի Երևան Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ». Տեր Սահակ Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Դանիելյան Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած Արեգակի 4,197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել Դավաճանություն. անցյալ, ներկա և ապագա. Թումասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am