Նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ հերթական համաժողովի իր ելույթում նշեց, թե ինչպիսի կուսակցություն է լինելու ՔՊ-ն, ինչ է անելու ապագայում: Վարչապետը նշեց, որ նախքան դրան անդրադառնալը անհրաժեշտ է համարում նշել, թե 2013 թվականի հունվարի 24-ին` ՔՊ հանրային քաղաքական միավորման հիմնարար փաստաթղթի հրապարակումից հետո, մինչ այսօր ինչ է արել կուսակցությունը: «Ինձ համար հասկանալի էր, որ փոփոխությունների այն բանաձևերը, որ 1994 թվականից ՀՀ-ում փորձարկվում էին, չէին աշխատելու: Ինձ համար ակնհայտ էր, որ եթե բանաձևը, փորձերը անընդհատ կրկնվում են, ուրեմն այդ բանաձևի մեջ ինչ-որ բան սխալ է, և մենք պետք է կարողանանք այլ գաղափարի վրա հիմնվելով փորձել ՀՀ-ում փոփոխություններ անել»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ գաղափարական փոփոխությունները, որ տեղի ունեցան, արձանագրվեցին այդ հիմնարար փաստաթղթում: Նրա խոսքով` ՔՊ այդ գաղափարախոսությունն ամբողջությամբ ընկած է մեկ նախադասության մեջ, որը և մեջբերեց. «Սույն պայմանագրի մասնակիցներն ընդունում են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է, պայմանագրին իրենց միանալու պահը համարում են մի զրոյական հաշվարկային կետ, որից յուրաքանչյուրը սկսում է հանրային վերափոխման գործընթաց՝ այդ նպատակի միտված կարևորագույն անելիքներից մեկը համարելով սեփական անձի վերափոխումը: Սույն պայմանագրի մասնակիցը սեփական գիտելիքների անձի զարգացումը, գիտելիքների ձեռքբերումը դիտարկում է իբրև հանրային բարեփոխումների զարգացման կարևոր բաղադրիչ»: Վարչապետը նշեց, որ կարող է պարզվել, որ շատ բան չփոխվեց, բայց ըստ նրա՝ ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել հենց այս գաղափարախոսության մեջ, այն է, որ իրենք հռչակել են մի սկզբունք, որ ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի, ամեն մարդ ինքն է փոփոխությունների ամենակարևոր դերակատարը: «Այս գաղափարախոսությունն է, որ 2018 թվականի ապրիլ- մայիսին բերել է հաղթանակի, և այս գաղափարախոսություն է, որ այսօր ՀՀ-ում դե յուրե և դե ֆակտո պետք է համարվի իշխող գաղափարախոսություն, որովհետև այս գաղափարախոսությունը ստացել է ՀՀ քաղաքացիների վստահության քվեն»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց այս գաղափարախոսության արձագանքները եղան այն, որ իրենց անվանեցին իշխանական հերթական պրոյեկտ: «Այս մեղադրանքն, ընդ որում, լայնորեն տարածվում և հիմնավորվում էր: Մենք արձագանքում էինք սրան, որ ՀՀ-ում ինձնից շատ իշխանությանը քննադատած որևէ գործիչ չկա: Ես բոլոր այն պրոցեսներին, որոնց նպատակները փոփոխություններն են եղել, որպես լրագրող, որպես մարդ, որպես քաղաքացի աջակցել եմ»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունում եղել են զավեշտալի դեպքեր, երբ ոմանք գրում էին, որ իրենք իշխանության «պրոյեկտ» են, շատերը հեռացել են, շատերը՝ միացել: Ապա հավելեց՝ այս պատմական էքսկուրսն անում է, որպեսզի պարզ լինի, թե այդ ամենը որքան է ընկալվել ոչ միայն հենց Հայաստանում, այլև ներկաների շրջանում, այսինքն՝ արձանագրել, թե քանի մարդ կա իրենց կուսակցությունում, որ հավատում է այս ամենին: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության յուրաքանչյուր անդամ պիտի ընդունի, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևորագույն միջոց է»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ յուրաքանչյուրից է կախված երկրի ապագան: «Մենք պիտի այս ճանապարհին լինենք վճռական, այն քաղաքացին, որն ինքն իրեն չի հավատում, նրա հետ պիտի գործ ունենանք, նրա աչքերի մեջ պիտի նայենք, պիտի ստիպենք, որ ինքն իրեն հավատա»,- ասաց նա: Վերջինս շեշտեց, որ քաղաքական հեղափոխությունը չէին անի, եթե քիչ լինեին, և նման կերպ անելու են նաև տնտեսական հեղափոխություն. «Նրանք, ովքեր կփորձեն հեղափոխության այս պրոցեսի առաջնորդությունը քաղաքացուց վերցնել և վերագրել որևէ անձի՝ կլինեմ ես, թե այլ մեկը, նրանք նոր օլիգարխիա, նոր բռնապետություն են կառուցում ՀՀ-ում, նրանք ուզում են քաղաքացուց խլել վստահությունը, հավատը ապագայի նկատմամբ, նրանք ուզում են ասել, որ այս դահլիճում նստած մարդիկ «սուպերմեններ» են: Ո՛չ, նրանք բոլորը միջին վիճակագրական ընտանիքի ներկայացուցիչներ են»,- ասաց նա: Վարչապետն ավելացրեց, որ այդտեղ նստածները բոլորն էլ շարքային քաղաքացիներ են, և փաստն այն է, որ ՀՀ-ում իշխանության է եկել շարքային քաղաքացին: «Նա, ով չի հասկանում սա, մենք պետք է, այո՛, նրան անվանենք հակահեղափոխական, պետք է մեր գաղափարներով այդ սին գաղափարախոսությունը ջախջախենք: Ամեն մարդ, ով ՀՀ քաղաքացուն ուզում է ներշնչել, որ նա ոչինչ է, այդ ասողն ինքը ոչինչ է, և մենք գաղափարապես պետք է նրան ոչնչացնենք հենց իր օլիգարխական բնում: Նրանք քթերն իրենց բներից չպետք է հանեն: ՀՀ-ում որոշողը ՀՀ քաղաքացին է, Հայաստանում քաղաքական հեղափոխության ճակատագիրը որոշել է ՀՀ քաղաքացին, ՀՀ տնտեսական հեղափոխության ճակատագիրը նորից պետք է որոշի քաղաքացին, բայց այդ վերափոխումները պետք է, այո՛, մենք սկսենք մեզանից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am