Մահացած զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 14:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Տավուշի մարզի Տավուշ գյուղին հարակից ջրամբարը: Վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ջրամբարում: Փրկարարները ջրամբարից դուրս են բերել քաղաքացու դին: Armdaily.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը պայմանագրային զինծառայող Արմեն Գրիգորյանն է, մոտ 30 տարեկան: Նա Այգեպարից է, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա:
