Սիրում եմ քեզ․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Մենք շատ տարբեր ենք. ես և դու։ Էնքան տարբեր, որ հաճախ զարմանում եմ, ինչպես ենք ապրում նույն երկնքի տակ, ինչպես ենք ապրում առհասարակ միասին։ Ես ու դու իրար հա հերքում ենք, մերժում ենք ու հրաժարվում, իսկ հետո նորից ձգտում ենք իրար՝ մագնիսի երկու կեսերի պես, որոնք հա վանում ու ձգում են իրար։ Մենք անասելի տարբեր ենք. ես սիրում եմ դասական երաժշտություն կամ լռություն, դու՝ աղմուկ ու ռիթմեր, ես սիրում եմ կարդալ, դու՝ խոսել, ես գրում եմ, իսկ դու գոռում, ես փորձում եմ փոխել, իսկ դու մեղադրում, ես փորձում եմ փոխՎել, իսկ դու՝ հերքում,,, մենք տարբեր ենք, դու,,, հեռավորությունից տեսնում ես շատ բան, ես՝ ներսից, գիտեմ ավելին, իմ զգայականը ապրված է, քոնը՝ երևակայական, մենք իրոք տարբեր ենք, ասում ես, որ սիրում ես, բայց «հոշոտում» ես ինձ, երդվում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց միայն ու անընդհատ ցավեցնում ես ու խոցում։ Օրեր են , կմթնեն անց կկենան... Դու և ես երկու հակապատկեր, բայց և իրար այդքան նման... ու ինչ էլ որ լինի, ես սիրում եմ քեզ, ինչպիսինն էլ որ լինես, ես կընդունեմ քեզ, երբ էլ որ ինձ հասկանաս, ես երախտապարտ կլինեմ քեզ, որովհետև ես ու դու տարբեր ենք, բայց և ՝ նույնը։ Դու. իմ ընկերը, քույրս, գուցե պապս, մայրս, հնարավոր է ամուսինս, ընկերուհիս կամ ուսանողական ընկերս, գործընկերն ու մեր շենքի բնակիչը, փողոցի անծանոթն ու երգիչը, սիրելի դերասանն ու անհայտ բաժանորդը, հայրս, ի վերջո եղբայրս ես դու...մենք նույնն ենք. ու էդ նույնությունն է հաճախ դրդում «պատերազմի» ու անջատման, որ ապացուցենք, որ Ուրիշ ենք, գուցե ավելի լավի մղումով՝ բայց... ... ախր Մենք նույնն ենք մեր թերություններով, թուլություններով ու անգամ գենետիկ հիվանդություններով... Մենք՝ ես ու դու, պիտի սովորենք վերջապես ապրել ՄԻԱՍԻՆ՝ նույն երկնքի տակ. մեզ բաժանում է մեր եսասիրությունը, ուրեմն արի որոշենք ՄԻԱՆԱԼ այդ «եսասիրությամբ», քո ու իմ «ես»- ն ախր նույնն են, ինձ ատելով քեզ ես կործանում ... ընկեր, եղբայր, ՀԱՅրենակից։ Ես հոգնել եմ վատից ու վատությունից. դա հիվանդացնում է բոլորիս։ Ուզում եմ ասել, որ անկախ ամեն ինչից մենք միևնույն է կանք իրար կյանքում, Նույն երկնքի տակ ու նույն քարոտ լեռներում, ու ես իսկապես, գիտակցված ու իմ ամբողջ պատասխանատվությամբ. Սիրում եմ քեզ»։

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am