Փաշինյանն ինչ է անում, դա ի՞նչ ցուցամոլություն է, ի՞նչ պոպուլիզմ է. Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը: – Պարոն Շարաֆյան, կառավարության ծրագրով նախատեսվում է Սփյուռքի ներկայացուցիչների՝ ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը՝ հաշվի առնելով այն, որ Դուք միշտ դժգոհում էիք, որ Սփյուռքը ներգրավված չէ ընտրական գործընթացներում, ինչպես նաև կառավարության աշխատանքներում: – Ես, իհարկե, շատ դրական եմ նայում դրան, ինձ համար Սփյուռք հասկացողությունը մի քիչ խորթ է, հայը մնում է հայ։ Օրինակ՝ ֆրանսիացին չի ասում՝ ես սփյուռքաֆրանսիացի եմ։ Հրեան ասում է՝ ես հրեա եմ, չկա պարսիկ հրեա, թուրք հրեա և այլն։ Մեզ մոտ է, որ անջրպետ է մտցված՝ կա պարսկահայ, պոլսահայ, բեյրութահայ և այլն։ Դրա համար մենք պետք է այդ անջրպետը հանենք։ Երկրագնդի վրա որտեղ հայն ապրում է, բոլորը հայ են։ Իհարկե, եթե կառավարության կողմից նախաձեռնություն կա, որ Սփյուռքը մասնակից լինի կառավարության գործերին, ակտիվ տեղյակ լինի Հայաստանի անցուդարձից, դա դրական է։ Ես ուզում եմ, որ մեր խոսքը տեղ հասնի, որովհետև եթե անգամ քննադատում ենք, դա էլ սիրուց է գալիս։ Մենք չենք ատում մեր հայրենիքը, կարող ենք ատել կամ նեղանալ որոշ մարդկանցից, բայց հայրենիքից չենք նեղանում։ Հիմա երբ փորձում ես ընդհանուր կարծիքից տարբերվող բան ասել, միանգամից դառնում ես ազգի թշնամի և չես ուզում, որ հայրենիքը զարգանա։ Շատ վիրավորական է, երբ մարդիկ սկսում են քեզ ընդունել որպես ազգի թշնամի։ – Հիմա առաջարկ կա փոխել Հայաստանի օրհներգը և Արամ Խաչատրյանի հիմնին անցում կատարել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ առաջարկը։ – Ես կողմ եմ դրան։ Օրհներգը պետք է փոխվի, որովհետև այն օրհներգը որ կա, ոչ մի բանով հայկական չի։ Բանաստեղծությունը Միքայել Նալբանդյանի սեփական բանաստեղծությունը չէ, դա թարգմանություն է։ Երաժշտությունը ևս Կանաչյանինը չէ։ Մեզ համար ամոթ է ունենալ նման օրհներգ։ Մենք այդ բանաստեղծությունը «թշվառ» ու «անտեր» բառերով ենք սովորել, ինչ բառերով էլ փոխես, 3 սերունդ պետք է անցնի, որ այդ բառերը մոռացվեն։ Միքայել Նալբանդյանն այդպես է թարգմանել, ո՞վ իրավունք ունի բառերը փոխելու։ Ինքան էլ փոխես, «թշվառ», «անտերը» մնում է մարդու ուղեղի մեջ։ Օրհներգը պետք է ցույց տա երկրի ապագան, երկրի ուժն ու հզորությունը, իմաստությունը, բարությունը մարդկանց նկատմամբ։ – Շատերն ասում են՝ մի՞թե դա այդքան հրատապ հարց էր, որ նոր իշխանության ներկայացուցիչները սկսել են հենց դրանից։ Նաև նշվում է, որ ամեն նոր իշխանություն չպետք է փոխի հիմնը։ – Մենք ունենք հրաշալի հիմն՝ Արամ Խաչատրյանինը, որի հիմքում հայկական շարական է դրված։ Բառերը կարելի է փոխել, թող նոր բառեր գրեն։ Ռուսները թողեցին Ալեքսանդրովի երաժշտությունը, Միխալկովը 4 հատ տող է փոխել, ու հիմա Ռուսաստանի հիմնը շատ հզոր է։ Այդ ինչպե՞ս է, որ թուրքերի հիմնը գրել է Չուխաջյանը, որի մասին չեն խոսում։ Կարծես Արշակ Երկրորդից լինի։ Իսկ մենք վերցրել, բոլորովին օտար մի բան էինք դրել։ Լորիս Ճգնավորյանը դա բերեց կախեց ժողովրդի վզին, որովհետև ինքը դա գիտեր։ Դա շատ պարզունակ, երեք ակորդանոց երաժշտություն է, դրանից ավելի պարզունակ երաժշտություն ես չեմ պատկերացնում։ Մեր հիմնը ինձ չի դրդում, որ ես վեր կենամ և հարգանք մատուցեմ։ – Բայց այս հարցը կարծես թե իշխանության օրակարգում չկա։ – Ինչ ասեմ, իրենց օրակարգում մարիխուանան օրինականացնելու հարցը կա, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Իմ երկու թոռները Հայաստանում են, իմ թոռներն ամուսնանան պլանքաշի հետ, ես դեբիլ ծոռներ ունենա՞մ։ Ծխելու են, մեր զորքը լինելու է պլանքաշների զո՞րք։ Օրինակ են բերում Ամերիկան։ Ամերիկայում տարեկան հազար մարդ է մահանում մարիխուանայից։ Բայց ԱՄՆ-ի վեջը չի, սա խայտաբղետ երկիր է։ Ամեն մեկը էստեղ ստեղծել է իր երկիրը ու ապրում է։ Պետությունը միայն ասում է՝ հարկերը մուծիր, խուլիգանություն մի արա, ինչ ուզում ես՝ ծխիր։ Բայց այստեղ ամեն ինչը օրինականացված է։ Իսկ Արարատ Միրզոյանին թվում է, թե հեսա մարիխուանա կաճեցնի, հերթ կկանգնեն, ինքն էլ կսկսի ծախել։ Այդպես չի։ Դրանով նաև գենոֆոնդն է փչանում։ Ընդամենը 2 մլն մարդ է ապրում Հայաստանում։ – Իսկ ինչպե՞ս եք գնահատում նոր Ազգային ժողովի աշխատանքը։ – Ես ոչ մի փոփոխություն չեմ տեսնում. հացը թանկացել է, ջուրը թանկացել է, գազը թանկացել է, մթերքը թանկացել է, զիբիլը մնացել է փողոցում։ Իսկ Փաշինյանն ի՞նչ է անում, Դսեղում մի հատ թուղթ է տեսնում, կռանում է, վերցնում է։ Այ քո տունը շինվի, գնա նույնը Երևանում արա։ Սա ի՞նչ է։ Ես դա չեմ հասկանում, տան աղբը հավաքի, էդ թո՞ւղթը նկատեցիր։ Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում, էդպիսի բան կլինի՞։ Դա ի՞նչ ցուցամոլություն է, ի՞նչ պոպուլիզմ է։ Տեսեք՝ ես ինչ դեմոկրատ եմ, կռանում եմ, թուղթը վերցնում եմ, որ Թումանյանի 150-ամյակին Դսեղը մաքուր լինի։ Դե լավ էլի։ Հանկարծ կարող է ես հիմա լաց լինեմ։ Էս ինչ ստից բաներ է անում։ Դա կապիկություն է։ Բաներ կան, որ ես չեմ կարող ընդունել։ Կարելի՞ է մարիխուանայի և ստերի վրա բյուջե լցնել։ Դա է իրենց սաղ նպատակը։ Էն Արայիկ Հարությունյանն էլ ուզում է համասեռականների համար ճանապարհ բացել, ակումբներ բացել և այլն։ Երևանն ի՞նչ եք ուզում սարքեք։ Ովքե՞ր են եկել, ովքե՞ր են դրանք։ Լավ, Սերժից պրծանք, բայց տեղն ո՞վ եկավ, ի՞նչ կառուցվեց։ Խոստանում էին թոշակները բարձրացնել, աշխատավարձերը կլինի նվազագույնը 300 դոլար, հիմա էլ ասում է, որ թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար 1,5 մլրդ դրամ փող է պետք։ Բա ինչի՞ էիր խոստանում։ Ո՞ւմ գլխին ես լոլո կարդում, եթե մի բան չգիտես, ինչի ես խոսք տալիս։ Ասում էր՝ հատ-հատ փողերը կբերեք, կմուծեք։ Ո՞վ մուծեց։ Սաշիկը բերեց 18,5 մլն դոլար քցեց, մի 50-60 մլն էլ հետը տարավ։ Կարծում ես՝ իր վերջին փո՞ղն է բերել տվել։ Բերան փակելու համար բերեց տվեց։ Էլ ո՞վ է մուծել։ Իսկ նրանք, որոնք տվել ու դուրս են եկել, էդ փողերով էլ Նոր տարում բռնեցին պարգևատրումներ արեցին, մեջ-մեջ արեցին։ Էլ ուտելը ո՞նց է լինում։ Նախկիններն անօրինական էին ուտում, սրանք գոնե օրենքով են սկսում ուտել։ Բա մարդը մեկ ամիս աշխատի, 13-րդ աշխատավարձ ստանա՞։ Որտե՞ղ է դա գրված, ո՞ւմ եք մոլորեցնում։ Ժողովրդին կարելի՞ է այսպես զոմբիացնել։ Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում։ Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում, երգում էր, պարում էր, գնում էր Մալխասի մոտ էր նստում։ Ի՞նչ վատ բան էր անում էդ աղջիկը։ Իսկ Աննա Հակոբյանը օֆիս է բացում կառավարության շենքում։ Լրագրող ես, գնա լրագրությամբ զբաղվի, դու ի՞նչ իրավունք ունես կառավարության անունից գնաս Շվեյցարիա, պետություն ներկայացնես։ Դու կարող ես ընդամենը բարեգործական ակցիաներ անել։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am