ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ինձ հայտնի չէ՝ ովքեր են «Իմ քայլը» խմբակցությունից այն «շատերը», որոնք ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների կողմ են մարիխուանայի ապաքրեականացմանը, բայց ես էս թեմայով իմ անձնական կարծիքն ունեմ: Թեման դեռ շատ հում ա մեր հանրության համար, որպեսզի ժամանակավրեպ չհամարենք դրա ներառումը օրակարգ, լավագույն դեպքում, թերևս, միայն քննարկումային մակարդակով:
Իսկ քննարկումային մակարդակները, որտեղ հնարավոր է՝ ներառվեն տեսական բազմազան պատկերացումներ ընդհուպ մինչև հարյուրամյա կտրվածքով, եկեք դադարենք նույնսկանացնել այսօրեական գործառույթային օրակարգերի հետ: Միայն այդ տարբերակով կկարողանանք ազատ ու անկաշկանդ քննարկել ցանկացած խնդիր՝ առանց դրա օրակարգայնության ջատագով լինելու վտանգի:
Այսինքն այն, որ ես հնարավոր է ուզեմ քննարկել՝ իսկ լա՞վ բանաստեղծ է, արդյոք, Սևակը, բոլորովին չի նշանակում, որ ես ուզում եմ հանել նրան դպրոցական ծրագրից կամ ասենք հերքել նրա «Անլռելիում» նկարագրված պատմական իրողությունները»:
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը