Ո՞րն է ՊԵԿ-ի խնդիրը. Հին դեմքերով նոր կերպար կձեվավորեն. 168.am

168.am-ը գրում է. Օրերս կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությանը հանձնարարեց հանրությանը ներկայանալ նոր կերպարով, փոխել հանրության ընկալումները կոմիտեի վերաբերյալ։ Իհարկե, վարչապետը մոռացավ, որ դա պետք է սկսել առաջին հերթին՝ այն արատավոր բարքերի վերացումից, որոնց մասին վերջին շրջանում այդքան շատ է խոսվում. ինչպե՞ս է լինում, որ կոմիտեի ղեկավարությունը միլիոնների հասնող պարգևավճարներ է ստանում, երբ հասարակության մի զգալի հատված հազիվ կարողանում է օրվա հացի փող վաստակել, ինչպե՞ս է լինում, որ նախկին կոռումպացված համակարգի կարկառուն ներկայացուցիչները շարունակում են կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցնել նաև այժմ, ինչպե՞ս է լինում, որ այս կառույցում պաշտոնների են հայտնվում հիմնականում ծանոթ-բարեկամները, իսկ հասարակ քաղաքացիները, ովքեր միամտաբար հավատացել էին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ այլևս իրենք են իշխանության տերը՝ դուրս են մնում։ Սրանք հարցեր են, որոնք կարելի է երկար թվարկել։ Բայց նպատակը դա չէ։ Խնդիրն այն է, թե ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանն այս երևույթները վերացնելու համար։ Ու հիմա, դժվար է պատկերացնել, թե այդ պայմաններում ի՞նչ է ակնկալում վարչապետը, երբ հանձնարարում է փոխել հանրության վերաբերմունքը Պետեկամուտների կոմիտեի նկատմամբ, որը վերջին շրջանում չի դադարում զարմացնել հասարակությանը։ Այնպիսի տպավորություն է, որ թավշյա հեղափոխությունն այդպես էլ չի անցնում այս կառույցի կողքով։ Համակարգում տիրող արատավոր երևույթների վերաբերյալ, որոնց վերջը կարծես չի երևում, վերջին ամիսներին այնքան նորություն հայտնի դարձավ, որ շոկի մատնեց շատերին։ Թվում էր, թե դա բավական էր կոմիտեի ղեկավարությանն աշխատանքից հեռացնելու համար։ Բայց եղավ այն, ինչ եղավ։ Գոնե առայժմ Նիկոլ Փաշինյանը հակված չէ այդպես վարվել։ Ընդհակառակը՝ վերջին հանդիպումով վարչապետը կանաչ լույս վառեց նրանց առջև։ Թե այսքանից հետո ո՞րն է նման հոգատարության պատճառը, պետք է միայն գուշակել։ Այն աղմուկը, որն առկա է կոմիտեի ղեկավարության գործունեության շուրջ, բավական էր, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին գամեր նախկին իշխանություններին։ Բայց այսօր նա այդ ամենը շատ հանգիստ է ընդունում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ վարչապետը լավ էլ տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է ՊԵԿ-ում։ Այդպե՞ս է, թե՞ ոչ, էական չէ։ Փաստն այն է, որ համակարգում տեղի են ունենում երևույթներ, որոնք ամենևին էլ չեն բխում թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ Փոխարենը փորձ արվի վերացնել արատավոր երևույթները, Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը կարծես այլ անելիք չունի` ընկել է անհեթեթ բաների հետևից. սահմանափակվում են համացանցից օգտվելու հնարավորությունները։ Հարցը հասել է այնտեղ, որ ներքին քննություն է նախաձեռնվել` լրատվամիջոցներում ՊԵԿ-ի գործունեության վերաբերյալ աղմուկ հանած տեղեկատվության արտահոսքի աղբյուրները պարզելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար։ Ի՞նչ կպարզեն-չեն պարզի, կարևոր չէ։ Մի բան փաստ է, որ դրանից խնդիրները չեն վերանում։ Ակնհայտ է, որ կոմիտեում կան երևույթներ, որոնք խիստ մտահոգիչ են։ Այն, որ կոմիտեի ղեկավարությունն ամեն ինչ անում է իրականությունը թաքցնելու համար, արդեն շատ վատ է։ Բա ո՞ւր մնաց թափանցիկ աշխատելու և հասարակության առջև հաշվետու լինելու պահանջը, որը Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին օրերին դնում էր պետական կառավարման համակարգի պաշտոնյաների առջև։ Որ Պետեկամուտների կոմիտեում մութ պատմությունները շատ են, փաստ է։ Ամեն ինչ չէ, որ հարթ է՝ նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Ու որքան էլ փորձ արվի արդարացումներ գտնել, փաստն այն է, որ կոմիտեն չի կատարել իր վրա դրված պարտավորությունը։ Խոսքը պետական բյուջեի պլանավորված եկամուտների ապահովման մասին է։ Դրանք թերակատարվել են այն պայմաններում, երբ վարչապետը խոսում է ստվերային ահռելի տնտեսության գոյության մասին։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատումներով՝ ստվերային տնտեսությունը Հայաստանում հասնում է 40 տոկոսի։ Դա նշանակում է, որ տնտեսության մեջ ձևավորվող գրեթե 1 մլրդ դոլարի եկամուտ դուրս է մնում պետության գանձարանից։ Երբ այլևս չկան մենաշնորհներ, կոռուպցիան արմատախիլ է արված, իսկ ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար է մղվում, հարց է առաջանում, թե ո՞ւր են անհետանում այդ գումարները։ Եվ այն, որ բյուջեի մուտքերն ավելացել են, դեռ հիմք չէ՝ ասելու, թե ամեն ինչ լավ է։ Հատկապես որ, երբեմն մուտքերի կատարողականը կասկածների տեղիք է տալիս։ Ասենք՝ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարվա վերջին ամսին բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների կտրուկ աճ գրանցվեց։ Դրանք հասան 153,8 մլրդ դրամի։ Նախկինում երբևէ նման բարձր ցուցանիշ չէր արձանագրվել։ Ամսական կտրվածքով առավելագույն գումարը մինչ այդ եղել էր ապրիլին, այն կազմել էր 126 մլրդ դրամ` պայմանավորված շահութահարկի վճարման ամիս լինելու հանգամանքով։ Ու որքան էլ սովորաբար տարեվերջին հարկային եկամուտներն ավելանում են, այնուհանդերձ նման անկանոն փոփոխությունները միշտ էլ կասկածների հիմքեր տալիս են։ Անկախ նրանից՝ այդ առումով Պետեկամուտների կոմիտեի բերած փաստարկները հիմնավո՞ր են, թե՞ ոչ, ակնհայտ է, որ բյուջեի մուտքերի ապահովման գործընթացում մտահոգիչ խնդիրներ կան։ Ի վերջո, միշտ էլ կարելի է ոչ ճիշտ հաշվարկների հիման վրա ապահովել մուտքեր՝ ցույց տալով, որ նախատեսված ցուցանիշները կատարվել են, իսկ հետո ճշգրտված հաշվետվությունների միջոցով գումարները վերադարձնել միասնական հաշվին։ Ստացվում է, որ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս։ Իսկ թե դրանից ի՞նչ է շահում պետական բյուջեն, կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հասարակությունը տեսնի, թե ինչպես է Պետեկամուտների կոմիտեն կատարում բյուջեն։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ջրանջատումներ լինելու են. Ջրային Կոմիտեի նախագահն անկեղծանում է (video) 1.273.000.000 դրամ․ Արամ Սարգսյանի թաղապետերի աչքի առաջի խայտառակությունը տեսեք․ Արթուր Չախոյան (video) Գյումրիում Քոչարյանի ժամանակ է ամենամեծ շինարարական թափը եղել․ Կարեն Սիմոնյան (video) Նիկո՛լ, Բաքվի և Սումգայիթի հայությանը խելո՛ք պիտի տանես Ադրբեջան՝ անվտանգության երաշխիքներով (video) ՇՏԱՊ․ Քաղաքացուն ձերբակալել են Տիկտոկում Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար (video) Հիմա ասեմ՝ Փաշինյանի կոնկրետ վախը․․․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության դիմաց (video) «Արսեն Թորոսյանին ստի վրա բռնեցին․ ե՞րբ է ներողություն խնդրելու» (video) Ավինյանը ավտոկայանատեղի վճարման արտոնություն է տվել Կարեն Կարապետյանի ազգականին․ oragir.news Նիկո՛լ, դե խոստովանի՝ Կաթողիկոսն ինչեր է արել․ Մեսրոպ Եսայան (video) Մինչև որքան դրամի փոխանցման դեպքում այն հայտարարագրման ենթակա չի լինի Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սա փշրանք է․ Փաշինյա՛ն, դու պիտի ներողություն խնդրես թոշակառուից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Փաշինյա՛ն, գռոշներով բարձրացրած թոշակիդ նայե՞նք, թե՞՝ թանկացումներով սովի մատնված թոշակառուին․Եսայան (video) «Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում». Արմեն Հովասափյան Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am