«Շուտով կսկսվի «աթոռակռիվը». Դավիթ Պետրոսյան
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, հիմա գնալով կպարզվի, որ ԵՊՀ-ում տիրող իրավիճակց շատերն էին դժգոհ, ավելին կպարզվի, որ իրանք միշտ խոսել են, պայքարել են ու հավակնում են ունենալ պաշտոնի բարձրացում, ընդհուպ մինչև ռեկտոր: Շուտով կսկսվի «աթոռակռիվը», քանի որ «կեղտոտ» գործն արված է ու հիմա արդեն հեշտ է: Բայց իրականում հիմա պետք է կտրվել անձերից ու սկսել խոսել երևույթների մասին: Պետք է սկսել քննարկումներ, աշխատանքներ բարեփոխումներ ու փոփոխություններ առաջարկելու համար»:
