Եթե կորցնենք ԼՂ-ն,կկորցնենք նաև Զանգեզուրը.Երվանդ Բոզոյան

Հարցազրույց    քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:/Մաս 1-ին/ -Ռուսական հեռուստաընկերությունները վերջին օրերին ուշադրություն սևեռեցին  Հայաստանի վրա:Ամեն ինչ սկսվել էր նրանից,որ Մարգարիտա Սիմոնյանի թիմը եկել էր Հայաստան, և ռեպորտաժ պատրաստել,հետո դա ռուսական հեռուստաալիքներով լուսաբանվեց,այն է,որ Հայաստանում կազմակերպվում են հավաքներ՝Սորոսի հովանավորությամբ և հրավիրված են տարբեր երկրներից երիտասարդներ, նրանց նախապատրաստում են հեղափոխության:Ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:Բացի այդ ,թեման այնպիսի լարվածություն առաջ բերեց,որ մեր հայրենակից Տիգրան Քեոսայանն ասաց՝դե իհարկե մենք շատ բաներ ենք թույլ  տվել մեր հայրենակիցներին ,ավելի խիստ պետք է լինել, ի նկատի ունենալով իրենց հաջողությունը  հայ առաքելության Սիրիա գործուղման հարցում, ուրեմն կարող ենք նաև ակնկալել ,որ ճանաչեն Ղրիմի անկախությունը: -Նախ ուզում եմ սկսել սկզբից:Սեմինարների կազմակերպչական պրոցեսը միշտ եղել է Հայաստանում,նոր չէ,ուղակի աղմուկ հիմա եղավ:Դա մի քանի պատճառներ ունի:Նախ,որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մեջ մեծ մրցակցություն և խորը հակամարտություն կա,թե ով ում գործերին է միջամտում.հատկապես Վենեսուելայի վերջին դեպքերից հետո:Այս վերջին սեմինարի լուսաբանումը պատրվակ էր,որ հարված լիներ Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ին,թե տեսեք դուք մեղադրում եք մեզ,որ մենք միջամտում ենք ձեր ներքին գործերին,բայց դուք Երևանում սա մեր դեմ եք օգտագործում:Այստեղ երկրորդ գործոնը կա.եթե նախկինում այդպիսի սեմինարներին չէին մասնակցում իշխող ուժի ներկայացուցիչները,ԱԺ պատգամավորները, դրանք մասնավոր սեմինարներ էին,որտեղ մասնակցում էին քաղհասարակության ներկայացուցիչները,այս վերջին սեմինարին արդեն մասնակցում էին և այն էլ ակտիվ,Իմ քայլը դաշինքի անդամները,ԱԺ պատգամավորները,Նիկոլ Փաշինյանի կոմնակիցները,ինչը լրացուցիչ աղմուկ առաջացրեց ռուսների մոտ:Արդյունքում,որ եթե ռուսների մոտ կար կասկած և անվստահություն Հայաստանի նկատմամբ,ապա այս աղմուկը շեշտակիորեն մեծացրեց  անվստահությունը:Պրեբլեմը որն է.Ռուսաստանը միշտ Հայաստանին համարել է  ռազմավարական դաշնակից և հաշվի առնելով այն հանգամանքը,որ հայ ժողովուրդը ծանր աշխարհաքաղաքական դիրքում է   Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ չլուծված խնդիր ունի ,մահմեդական աշխարհի սահմանակից է, և այլն,ռուսական վերնախավը միշտ համարել է ,որ Հայաստանը մշտապես դատապարտված է լինել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ:Մյուս կողմից,Ռուսաստանում միշտ այն կարծիքին են,որ Միացյալ նահանգները փորձում է իր սահմանակից երկրներում գունավոր հեղափոխություններ անցկացնել:Ռուսաստանի համար վերջին ապրիլյան հեղափոխությունը շոկ էր առաջացրել:Ռուսական փորձագիտական շրջանակներում փակ քննարկումների ժամանակ իրենք համարում էին,որ սա գունավոր հեղափոխություն էր,որը իրականացվել էր Արևելքի կողմից,սակայն հրապարակավ այդպիսի գնահատական չի տրվում,դա համարում են ոչ թե գունավոր ,այլ թավշյա:Փաշինյանը,հաշվի առնելով Հայաստանի այս իրավիճակը,փորձում է տարանջատել իրեն Սաակաշվիլու ,Պորոշենկոյի ,Յուշչենկոյի   այսպես ասած ուղենիշներից և միշտ հայտարարում է,որ իր այս ուղենիշը մշտապես շարունակելու է այն գիծը,որ կար նախկինում՝աշխարհաքաղաքական վեկտորներ իր կողմից չի փոխվելու:Հաշվի առնելով այս հանգամանքը,Մոսկվան ըմբռնումով է մոտենում, ինքը հիացած չէ Հայաստանի այս   իշխանությունից,բայց մյուս կողմից չի ուզում վերջանականապես փչացնել այսօրվա իշխանությունների հետ հարաբերությունները: Եվ առաջացել է Ռուսաստանի երկփեղվածություն. Մի կողմից չեն ուզում հարաբերություններ փչացնել Հայաստանի հետ,մյուս կողմից չեն վստահում Հայաստանի իշխանությանը:Այսպիսի իրավիճակ վերջին 28 տարվա մեջ երբեք չի եղել: Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ շատ սերտ աշխատել է,որովհետև նրանք նույն դասակարգի ներկայացուցչներ էին,Քոչարյանը Պուտինի հետ աշխատել է նույն պատճառով,Սերժ Սարգսյանը շարունակեց  Քոչարյանի գիծը,պահպանվեց ներդասակարգային հարաբերությունները Պուտինի հետ,այսօրվա դրությամբ Փաշինյանի և Պուտինի մեջ կա այդ դասակարգային անջրպետը,որովհետև Փաշինյանի նման գործիչներ շատ կան Ռուսաստանում ,ամենավառ օրինակը Նավալնին է,որը գրեթե նույն կարգախոսներով է հանդես գալիս ռուսական հասարակության մեջ և քաղաքական դաշտում ,համարվում է  հիմնական վտանգը ռուսական իշխանության համար:Ռուսաստանը միշտ համարում է,որ Հայաստանի այս էքսպերիմենտը պատրաստված է Ռուսաստանի համար և հաշվի առնելով այդ հանգամանքը  ,նրանք միշտ անվստահություն են ունենալու այս իշխանությունների հանդեպ:Ի՞նչ պետք է անի այս իշխանությունը.նախ պետք է ինքը հասկանա այդ պրոբլեմը,որը շատ լուրջ է՝անկախ նրանից ,թե Փաշինյանը ինչ դիրքորոշում կունենա,միևնույնն է իր հանդեպ ունենալու են ոչ վստահելի հարաբերություններ:Որպեսզի ինքը կարողան  կոտրի,պետք է մի քանի քայլեր անի:Սիրիա զորք ուղարկելով ,նա փորձում է կոմպենսացնել ,որ ցույց տա,որ ինքը կարող է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել,այսինքն ավելի ռուսամետ լինել,քան նախկինները, որպեսզի կարողանա այդ վստահությունը վերկանգնել:Դա ճիշտ ճանապարհ չէ.եթե այդ ճանապարհով գնաս,վաղը պետք է ճանաչես Ղրիմը, հետո Դոմբասը,հետո վերջում գուցե համաձայնես,որ Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ,որ հավատան:Այդ ճանապարհը ,ըստ էության, տանում է փակուղի, մենք կարող ենք կորցնել մեր բալանասավորված քաղաքականությունը և հայտվենք բոլորովին այլ դաշտում,ընդ որում դրանից հետո էլ վստահությունը Փաշինյանի իշխանության հանդեպ չի լինի այնպես,ինչպես նախկինների ժամանակ էր:Խնդիրն այլ բանի մեջ է.Փաշինյանը պետք է կարողանա   մեր  հասարակության մեջ նախկին վերնախավի հանդեպ լարվածությունը թուլացնել:Եթե չգնա այդ ճանապարհով,ոչ մի խնդիր չի կարող լուծել:Իմ տպավորությամբ իրենց սխալ խորհուրդներ են տալիս,սխալ ճանապարհով են ուղղորդում, որի արդյունքում ինքը կարող է ծանր վիճակի մեջ հայտնվել,բայց իր հետ միասին երկիրը կարող է ծանր վիճակի տանել:Եթե ռուսական փորձագիտական շրջանակներում կամաց-կամաց Հայաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվի, իսկ ադրբեջանական լոբբիստական շրջանակները շատ ակտիվ են աշխատում այնտեղ,հսկայական ֆինանսական միջոցներ են օգտագործում ռազմաարդյունաբերական ոլորտի մեջ աշխատելու,տարբեր փորձագիտական շրջանակների հետ աշխատում,կան տարբեր ակումբներ ,օրինակ Իսբերգյան ակումբը,որը Պրոխանովն է ղեկավարում,այդ ակումբում ընհանրապես արդեն ադրբեջանցիները իրենցով են արել և եթե այն կենտրոնամետ շրջանակների մոտ էլ փոփոխությունները փոխվի, ես կարող եմ ասել,որ Ռուսաստանի դիրքորոշումը,բալանսը,վերաբերմունքը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ շեշտակիրորեն կարող է փոխվել,որը ուղղակիորեն կարող է ազդել Ղարաբաղի վրա:Մեզ համար դա ոչ թե սիրողական հարց է,ոչ թե ինչ-որ դասախոսության խնդիր է,կամ ինչ-որ ինտելեկտուալ վարժություններ,այլ կենսական ,անվտանգության խնդիր: -10-20 տարի ասել են.նախկինները հանցագործներ են: -Ղարաբաղյան շարժման ժամանակ,բոլորը խոսում էին,որ կումունիստական իշխանությունները հանցագործներ էին,բայց Ղարաբաղ կոմիտեի  մտքով անգամ չանցավ,որ պետք է գնան հետապնդեն կոմունիստական նախկին շրջանակներին,որոնք բազմաթիվ գործարքների մեջ էին մտած:Նույնը կատարվեց 1998 թվականին,երբ իշխանափոխություն եղավ,այն ժամանակ հանրության մեջ կար տեսակետ,որ պետք է կուլակաթափ անել ՀՀՇ –ականներին,  քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին ,բայց այն ժամանակվա իշխանությունները ,նկատի ունեմ և Ռոբերտ Քոչրայանին և Վազգեն Սարգսյանին,չգնացին այդ ճանապարհով:Այդ ճանապարհը տանում է դեպքի փակուղի:Դու եթե տանում ես այդ ճանապարհով,դու լարվածություն ես առաջացնում հանրության մեջ,այդ լարվածությունը ուղղակիորեն ազդելու է մեր անվտանգության վրա:Եթե մենք Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում լինեիք,կարող է այդ քաղաքական հակամարտությունները,նույնիսկ պատերազմները մեծ ազդեցություն չթողներին:Բայց նույնիսկ քաղաքական բախումներն ու հակամարտությունները Վրաստանում և Ադրբեջանում հանգեցրեց նրանց տարածքային կորուստների:Մեզ համար տարածքային կորուստը կարող է ճակատագրական լինել:Ես միշտ նշել եմ.Լեռնային Ղարաբաղը մեզ համար կյանքի հարց է,ադրբեջանցիների համար տարածքի հարց է: -Ազատագրված տարածքներով,այդպես ասեք: -Հայաստանը չունի տարածքի խորություն,եթե Լեռնային Ղարաբաղը մենք կորցրեցինք,մենք կկորցնենք նաև Զանգեզուրը,սրանք շաղկապված խնդիրներ են:Այնպես չէ,որ ՄԱԿ-ի այսպես ասած սահմանների մեջ քանի դեռ Զանգեզուրը մերն է,մենք կարողանանք դա պահպանել:Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղը,բայց չի կորցրել պետականությունը:Այսինքն՝Ղարաբաղը իր համար տարածք է,բայց քանի որ ինքը ունի Հայաստանի հետ համեմատած տարածքի խորություն, կորցնելով Ղարաբաղը կարողացել է պահպանել պետությունը և զարգացնում է այն:Աշխարհագրական դիրքը այնպիսին,որ դարձել է յուրօրինակ միջինասիական էներգառեսուրսների խապ և կարողացել է այդ հանգույցը  աշխատել: Ինչպես Բժեզինսկին  ասում էր,Ադրբեջանը շամպայնի պրոպկան է,որի միջոցով աշխարհը Ռուսաստանից անկախ կարող է մտնել Կենտրոնական Ասիա:Այն շատ լուրջ աշխարհագրական դիրք ունի,նույնիսկ ԼՂ կորստի հետ հետ կապված չկորցրեց պետականությունը: Մեր վիճակը այլ է,մենք ռեսուրսներով հարուստ երկիր չենք,մեր աշխարհագրական դիրքը ոչ Վրաստանի,ոչ էլ Ադրբեջանի հետ համեմատելի չէ,մենք յուօրինակ փակուղի ենք,վատ հարաբերություններ ունենք Թոււրքիայի ,պատերազմական հարաբերություններ Ադրբեջանի  հետ,Իրանի հետ լուրջ կոմունիկացիաներ՝երկաթգիծ և այլն չկա,  փաստացի կարելի է ասել,մենք աշխարհի հետ կոմունիկացիոն առումով կապված ենք Վրաստանի միջոցով: Ելք դեպի ծով էլ չունենք,այդ իմաստով ,եթե մենք այլ ներքին բախումների և հակամարտության արդյունքում հանգեցնենք կորուստների,դա կատաստրոֆայի կվերածի բոլորին և դա կլինի այսօրվա սերունդների ամնեասև գործը հայ ժողովրդի պատմության մեջ,քանի որ հայ ժողովուրդը իր պատմության մեջ բազմաթիվ սխալ ընտրություներ և ողբերգություններ է ունեցել:Հայ ժողովրդի պատմության մի զգալի մասը ցեղասպանությունների պատմություն է,որից մենք պետք է հետևություններ անենք: -Այս իմաստով վատ վիճակում է Նիկոլ Փաշինյանը, դուք ասում էիք նախկինների նկատմամբ վերաբերմունքն այլ է:Բազմիզս հայտարարվել է,որ նախկինները հանցագործներ են,Մարտի 1-ի հետ կապված բոլորը պետք է պատասխան տան,ինքը տևական ժամանակ հասարակությանը հրամցրել է այն,որ դուք ինձանից պահանջեք,ես պետք է  վրեժ լուծեմ այդ մարդկանցից:Երկրոդ կարևոր հարցը.երբ հիմա կալանքի տակ է երկրոդ նախագահը,իսկ նա ,ինչպես գիտենք  ուժեղ անհատականություն  է, չի բացառվում է,որ հենց այդ անհատականության շուրջ մոբիլիզացիա ստեղծվի:Ինչ որ իմաստով սրանք ինքնապաշտպանիչ գործողություննե՞ր չեն Նիկոլ Փաշինյանի կողմից: -Հայաստանի 28 տարիների պատմությունը ատելությունների պատմություն է:Սկզբնական փուլում ատում էին Լևոն Տեր-Պետրոսյանին,հետ այդ ատելությունը կամաց-կամաց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանին, հետո ատում էին Սերժ Սարգսյանին, հիմա արդեն կամաց-կամաց փոխանցվում է Նիկոլ Փաշինյանին:Այս ճանապարհը ոչ մի տեղ չի  տանում,եթե դու չգնաս այդ էջերի բացման ամբողջական և իրավական –քաղաքական ճանապարհով ,ապա կարող ես պանդորայի արկղ բացել,որ չկարողանաս երբեք փակել: Հանրության մեջ կա նաև հոկտեմբերի 27-ի խնդիր, 96 թվականի խնդիր,բազմաթիվ խնդիրներ կան,բազմաթիվ սխալներով լեցուն պատմություն ենք ունեցել,որի մեջ եղել են նաև հանցագործություններ ,և եթե դու ուզում ես մի պրոցեսի շղթայից հանել մի առանձին օղակ և այդ օղակը բացես,դա չի աշխատի: -Վստա՞հ եք,որ հասարակությունը վաղը ասելու  է 96 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցը,98 –ի Վանո Սիրադեղյանի… -Չեն կարող 96 թվականի տանկերը ավելի դեմոկրատական լինել  ,քան 2008 թվականի տանկերը:Եթե տանկերը դուրս եկան փողոց 96-ին,ինչ-որ ձևով մարսվեցին,տրամաբանական էր,որ 2008-ը պետք է կրկնվեր:Ինչ արեցին 96 իշխանությունները բումերանգի էֆեկտով ստացան 2008-ին: Սա այն խնդիրն է,որ մենք պետք է կարողանանք հանգուցալուծել հանդարտ ճանապարհով:Եթե մենք գնացինք այն ճանապարհով,ինչով հիմա է գնում իշխանությունը, ես միանշանակ եմ ասում,կարճ ժամանակ անց ինքը հայտնվելու է շատ վտանգավոր թակարդի մեջ,որից դուրս գալը ուղղակիորեն ելք չի ունենալու:Այս պահի դրությամբ դեռ հետդարձի ճանապարհ կա: -Ասում եք այսպիսի քայլեր է անում Նիկոլ Փաշինյանը ,դրա ապացույցը Սիրիա զորք ուղարկելու հարցն էր,մի տեսակ ներքին պայքար է գնում :Ակնհայտ է ,որ վերջին ժամանակներս ամենամեծ ներդրողները ռուսական կողմից մեր հայրենակիցները,սառեցրել են:Պարզ է,որ այդ ամենը առանց Ռուսաստանի իշխանության հրահանգի չի լինում:Նշանակում է տնտեսապես էլ վատ վիճակ է : -Այս մթնոլորտում Հայաստանում ոչ մի ներդրում չի կարող լինել, եթե նույնիսկ աշխարհի ամենալավ բիզնես միջավայրը ձևավորվի այստեղ,չեն լինի ներդրումներ:Ներդրումներ համար մի քանի գործոններ են պետք:Առաջին՝քաղաքական ,բարոյագոհեբանական կայունություն,որ դա երաշխիք լինի,որ մարդիկ չվախենան,երկրոդը՝ Հայաստանի այսպես ասած այն երկրների հետ ,որոնք իր անվտանգությունն են  ապահովություն ,կատարյալ կայունություն՝վստահություն, եթե մարդը իմանա,որ վաղը մյուս օրը,կարող է պատերազմ լինի,որովհետև ինքը ունի պրոբլեմ իր ռազմավարական դաշնակցի հետ, ինքը լուրջ ներդրում չի անի այստեղ:Երրորդը՝մեր այսօրվա լրահոսը վերածվել է քրեական քրոնիկոնի,մենք ամեն օր լրահոսը ,որ բացում ենք՝սրան են բռնել,նրան են բռնել,սրա հետևից են գնացել: -Նիկոլ Փաշինյա՞նը իր համար այլընտրանք չի թողել,թե Ռուսաստանը այլընտարքն չի թողել՝չկան ներդրումներ, կա անվստահություն  և Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝կգնամ իմ ներսից,նկուղներից կգտնեմ այդ գումարը,ինչը ինքը հիմա անում է: -Եթե երկիրը գնա սեփականության վերաբաշխման ճանապարհով,դա նշանակում է գնալ դեպի քաղաքացիական պատերազմ: Աշխարհում չի եղել մի պրոցես,որտեղ սեփականության վբերաբաշխումը չվերածվի  քաղաքացիական պատերազմի՝Ռուսաստանի,Ֆրանսիայի օրինակը: -Այ որ ասում են այսինչը 20 մլն բերեց,այնինչը 30 մլն բերեց,Գագիկ Խաչատրյանը երկրում  չէր,հիմա  վերադարձավ, Սերժ Սարգսյանի եղբայը վերադարձրեց,սա ինչ՞ է: -Դրանք, այսպես ասած, սեփականության վերաբաշխման լայնամաշտաբ պրոցես չեն,դա կլինի այն ժամաանկ կլինի ,երբ կփորձեն կիրառել մեղավորության կանխավարկածի մոդելը,եթե Հայաստանում այդպիսի պրեցես սկսվեց,դա ուղղակիորեն ճանապարհ է դեպի քաղաքացիական պատերազմ :Ես մի օրինակ բերեմ՝Վրաստանում փորձեցին օգտագործել այդ տարբերակը,36 000 գործարարի ձեռքից  փաստորեն սեփականությունը վերցրեցին,200 000 մարդ բանտերով անցան,բայց որպեսզի Սաակաշվիլին կարղանար պահպանել իր իշխանությունը,որովհետև կար աշխարհաքաղաքական պրոբլեմ,ԱՄՆ-ը  10 տարվա մեջ Սաակաշվիլուն անշահախնդիր տվեց մոտ 4 մլրդ 650 մլն դոլար,դա այն գինն էր,որը Վրաստանը ստացավ, կայունությունը պահպանի:200 000 մարդ ,կրկնում եմ, անցան բանտերով:Վերջնաարդյունքում, ինքը ոչ մի բանի չհասավ, եթե այնտեղ այդ պրոցեսը չգնար, եթե գնար ավելի սահուն ճանապարհով, Վրաստանի տնտեսությունը ավելի լուրջ զարգացում կապրեր: -Այդպիսի միտումներ սեփականության վերաբաշխում  նկատվու՞մ է,և այն ,ինչ տեղի է ունենում ինչ է: -Հայաստանի և Վրաստանի տարբերությունը գիտեք որն է:Հայաստանի գործարար շերտը շատ ավելի լուրջ է զարգացած,քան Վրաստանում,այնտեղ այդքան լուրջ զարգացած գործարար շերտ չկր,և եթե Հայաստանում սկսվի այդ պրոցեսը,դա նորից եմ կրկնում,մեծ բախումների տեղ է բացվելու,դրսից ոչ մի լուրջ ներդրում չի գա,և  էկոնոմիկան կգահավիժի,ֆինանսական համակարգը կփլվի, արդյունքում մենք կստանանք այնպիսի բախումներ ,որոնց տակից չենք կարող դուրս գալ : -Այն ինչ հիմա տեղի է ունենում,ձեր կարծիքով դա ի՞նչ է: -Սրանք  ընտրովի պրեցեսներ են ,որոնք ավելի շատ PR նպատակ են հետապնդում,ոչ ավել: -Մյուս կողմից,եթե ներդրում չկա, ուրեմն ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի այս իշխանությունը: -Ուրեմն մարդիկ պետք է մտածեն այնպես փոխեն այս մթնոլորտը,որ ներդրումներ գան:Պետք է փոխեն հարկային օրենսգիրքը,պետք է ամբողջական վերանայեն փաթեթը,մարդը որ ներդրում է անում ,նայում է Վրաստանում ինչ վիճակ է ,համեմատում է Վրաստանի հետ, Ադրբեջանի,Թուրքիայի հետ,տեսնում է,որ Հայաստանում ավելի բարվոք վիճակ  է,կներդնի Հյաստանում:Բայց Հայաստանը ավելի պրոբլեմ ունի անվտանգության տեսակետից ,քան Վրաստանը,Վրաստանը ունի ծով՝Հայաստանը չունի,ունի կոմունիկացիա,մենք չունենք:Դա նշանակում է,որ   ՀՀ օրեսդրական դաշտը ավելի լիբերալ պետք է լինի,քան Վրաստանինը,որպեսզի գործարարը կարողանա այդ հաշվարկների մեջ ընտրւթյուն կատարի օգուտ Հայաստանի: Դու պետք է ավելի մատչելի,լիբերալ,բիզնեսին հաճելի օրենսդրական հիմքեր պատրաստես,որպեսզի բիզնես միջավայրը ավելի հրապուրիչ լինի: -Ձեր կարծիքով ինչ՞ ճանապարհով է գնում այսօրվա իշխանությունը: -Ես այդ հարցի պատասխանը չունեմ:Իրենց մեջ դեռռ փնտրտուք է ,ծրագիրը կա,ԱԺ-ն կա,իրենց մոտ իշխանության մեջ չեմ տեսնում կոնկրետ մի ուղղություն:Իշխանությունը տերերային պրեցեսի մեջ  է,չի կոնկրետացել,ծրագիրը կա,այդ ծրագիրը ոչնչի մասին է,թվեր չկան,իրենք դրել են մինիմալ թվեր,որ կարողանան տակից դուրս գալ,պատասխանատվությունը շատ չլինի իենց վրա: Ուր կհասցնի այդ փնտրտււքը , չգիտեմ,բայց կան խորհրդատուներ,որոնք իմ կարծիքով ճիշտ խորհուրդներ են տալիս,  կան ,որ վտանգավոր խորհուրդներ են տալիս: Որ ճանապարհով կգա  Փաշինյանը ,ես այդ հարցի պատասխանը չունեմ:Մի բան կարող եմ պնդել,որ եթե սեփականության վերաբաշխման պրոցեսը գնա այդ անցումային արդարադատության մոդելով,միանշանակ կարող եմ ասել,որ Հայաստանը կգնա տնտեսական կատաստրոֆայի և դրա հետևանքները կլինեն Ղարաբաղում:Աշխարհում այդպիսի օրինակները շատ են եղել:Աֆրիկայում եղել են երկրներ,որոնք ուղղակի քանդվել են: Հետամնաց ցեղախմբեր էին ,չէին պատկերացնում է,թե ինչ է դա նշանակում,գալիս էր որ մեկը, փորձում էր սեփականության վերաբաշխման կոպիտ պրոցես տանել և արդունքում քանդվում  էր: Շարունակությունն՝այստեղ Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ադրբեջանի ՊՆ նախարարը հետևել է Թուրքիայում ապագա զինվորականների ավարտական արարողությանը «Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Միջին միջանցքի հնարավորությունները․ Հաջիևը՝ Չինաստանում «Հայաստանի պատմության» գրքում Արցախի անկումը բացառապես վերագրում են Արցախի իշխանությանը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան Չինաստանում․ մանրամասներ Արտառոց դեպք․ մայրը ոստիկաններին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը այսօր նշում է իր ծննդյան 71-ամյակը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենան 6 մետր բարձրությունից հայտնվել է փոսում Բալաշիխա քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել Թեհրանը մտահոգված է «Սյունիքի միջանցքով»․ Mehr Սոչիի օդանավակայանում 8 չվերթ է հետաձգվել, որոնցից մեկը՝ դեպի Երևան Լարված իրավիճակ է Ձորաղբյուրում․ հազարավոր բնակիչներ պահանջում են լուծել խմելու ջրի խնդիրը Արմեն Աշոտյանն իր մարտն է մղում Բաքվում գտնվող հայ պատանդների համար․ Աբրահամյան Գրադի տակ նկուղում անցկացնելուց հետո էինք վերադարձել Տաշիր․ Նարեկ Կարապետյան Արցախցիների 7 հոգանոց ընտանիքի տան հարցը այդպես էլ չլուծվեց. Ոսկան Սարգսյան Տրամաբանությունը հուշում է, որ վարչապետը կարծես պատրաստվում է ասել՝ «Եկեղեցին ես եմ». Տեր Սահակ Ամենալկտի ձևով փորձում են համոզել, թե հայ ժողովուրդը դասալիք, պետություն չսիրող է․ Իշխան Սաղաթելյան «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Դանիելյան Ակադեմիկոս Արմայս Կամալովը շնորհավորել է Բակո Սահակյանին 65-ամյակի առթիվ. Վստահ եմ, որ ճշմարտությունը կհաղթանակի Մյասնիկյան պողոտայում բախվել են թիվ 41 երթուղային ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա տուժած Արեգակի 4,197 ակտիվ շրջանը կարող է առաջիկա օրերին հզոր բռնկումներ առաջացնել Դավաճանություն. անցյալ, ներկա և ապագա. Թումասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյան Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am