ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն այցելել է կալանավայրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Դա հրապարակման ենթակա չէ, ՔԿՀ-ները, այդ թվում՝ կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ: Ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, դա հրապարակման ոչ ենթակա տեղեկություն է»,- ասել է Զեյնալյանը։ Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին բանտում, և ճի՞շտ է, որ վերջինս մերժել է նրան ու չի ընդունել, Զեյնալյանը պատասխանել է. «Եթե ես հայտնեմ պատճառները, թե ինչու է նա մերժել, նշանակում է, որ ես համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ,- ապա ավելացրել է,- Ես ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ, որովհետև այս տեղեկությունը փակ է»։ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ իսկապես Ռ. Քոչարյանին կալանավայրում իր շքախմբով այցելել է նախարար Ա. Զեյնալյանը։ Քոչարյանը, նրանց տեսնելով, հարցրել է՝ արդյոք իր մոտ այցելելու հրավեր ստացե՞լ են, պայմանավորվածություն ունե՞ն, որ եկել են։ Զեյնալյանը պատասխանել է՝ ոչ։ Քոչարյանը նրան դուրս է հրավիրել. «Ուրեմն դուռը փակեք»։
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը