«Դըմփ-դըմփ-հու»-ն Հունան Պողոսյանի համար «սպորտային ազարտի» ձևերից մեկն է

«Ես ինչ եղել եմ՝ այդպես էլ կամ»։ Այդ մասին փետրվարի 23-ին՝ Վանաձորում, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է ինքն իրեն հեղափոխական։ «Ես քաղաքականացված մարդ չեմ եւ այսօր էլ իմ համեստ հնարավորությունների սահմաններում ծառայում եմ ժողովրդին: Նախկինում մեր կարգախոսն էր ծառայելով օրենքին ծառայում ենք ժողովրդին կամ հակառակը, նույնը այսօր մի քիչ այլ ոլորտում: Պարտավորված էի զգում իմ համեստ հնարավորությունների սահմաններում օգտակար լինել» Անդրադառնալով դեռ ամիսներ առաջ տեղի ունեցածին, երբ Սյունիքում հանրահավաքներից մեկի ժամանակ ինքն էլ էր միացել հեղափոխական թիմի «դըմփ-դըմփ-հու»-ին: «Խորհուրդ եմ տալիս շատ լուրջ չմոտենալ դրան, ոչ էլ անլրջացնել. Դա սպորտային ազարտի ձեւերից մեկն էր»,-ասաց նա: