Ովքեր և ինչպես են մնացել ու մնալու պատմության մեջ

Հիմա կարծես մոդա է դառնում պատմության մեջ մտնելը։ Երեկվա երեխեքն իրենց արդեն պատմական դեմքեր են զգում՝ զուգարանային «լայվերի» ու իրենց գլխից մեծ երևույթների ներքո։ Ոմանք ուզում են պատմության մեջ մնալ, բայց վերջնարդյունքում կարող են հայտնվել պատմության աղբանոցում։ Կամ էլ՝ պատմական կառափնարանում։ Պատմության մեջ մտնելու ցանկությունը կարող է թերարժեքության բարդույթի հետևանք կամ էլ՝ մարտնչող տգիտության արդյունք լինել։ Պատմության մեջ մտնելու համար Հերոստրատն այրեց Արտեմիսի տաճարը։ Պատմության մեջ են կանացի շորերով Ռուսաստանից փախած վարչապետ Կերենսկին ու Վրաստանից փախնելուց առաջ իր փոխկապը կերած Սահակաշվիլին։ Դրական հերոսներ էլ, բնականաբար, կան պատմության մեջ։ Դրականն ու բացասականը մեկ օրվա գնահատականի հարց չեն։ Պատմության մեջ կարելի է մնալ «մինուս» և «պլյուս» նշանով։ Կարելի է անգամ կեղտոտ ոտքերով, անթրաշ դեմքով, Լֆիկի փողերով, կուլտուրական ներխուժելով, սելֆիի ձողիկով, «Չալո» շան ուղեկցությամբ, դատարկ գլխով, բանանով, ուղղաթիռով, ինքնաթիռով, հեծանվով, ուրիշի բռնած վերարկուով, ուրիշի պահած «զոնտիկով», «Իմ փայը» հիմնադրամով և «գըմփ–գըմփ–հո՛ւ»–ով մտնել։ Պատմությունն անծայրածիր տարածքներ ունի, բոլորին կարող է ընդունել։ Թե ով և ինչպես կհայտնվի հետագայում Հայաստանի պատմության մեջ, դեռ շատ վաղ է խոսելը։ Նրանք, ովքեր այսօր գլխապատառ նետվում են ասպարեզ՝ պատմության մեջ իրենց տեղն ամրագրելու համար, վաղը կարող է պատմության ծակերից դուրս պրծնելու համար 1000 թուման տան։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ լինելու է. հերոսները դառնալու են հակահերոսներ, բոլորը ջնջելու են իրենց սելֆի արած նկարներն ու երդվելու են, որ Հանրապետության հրապարակի կողմերն իրենք երբեք չեն երևացել։ Ու պատմության համար բաց է մնալու այն հարցը, թե բա՝ էդ դեպքում ովքե՞ր էին 2018–ին հավաքված հրապարակում, եթե բոլորն ասում են, որ չեն եղել այնտեղ ու չեն մասնակցել ոչ մի բանի։ Մինչ ժամանակը կորոշի, թե այսօրվա ջահելներից ով և ինչ նշանով է մտնելու պատմության մեջ, արժե մի քանի պատմական սուբյեկտի մասին հիշել։ Պատմության մեջ է, օրինակ, Կալիգուլայի ձին, որը սենատոր էր նշանակվել։ Ի դեպ, մեր օրերում էլ, եթե որևէ ձիու անուն գրեին «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, ապա այդ ձին հպարտ քաղաքացիների քվեով կդառնար պատգամավոր ու, ամենայն հավանականությամբ, կմտներ պատմության մեջ «Նիկոլի ձի» կնիքով։ Բայց քանի որ նշյալ դաշինքի ցուցակում ձի չկար, ուստի խորհրդարան մտած 88 «նիկոլփաշինյանների»՝ պատմության մեջ հայտնվելու հավանականությունը փոքրանում է։ Պատմության մեջ են նաև սագերը, որոնք փրկեցին Հռոմը։ Մեր «սագերին», սակայն, դա չի սպառնում, քանզի Երևանը Հռոմից հին է, և բացի այդ՝ մերոնք ավելի շուտ ղազ են, քան սագ։ Պատմական սուբյեկտի կարգավիճակի կարող է ձգել «Չալո» շունը, որն անարդարության զոհ դարձավ։ Նա այն եզակի կենդանի արարածներից էր, որը Գյումրիից միացավ քայլարշավին, բայց հետագայում, ի տարբերություն մյուսների, ո՛չ պաշտոն ստացավ, ո՛չ պատգամավոր դարձավ, ոչ էլ այլ հնարավորություն ստացավ։ Նա շուն էր և շուն մնաց, իսկ ահա մյուսները շան օրի էին, բայց իշխանափոխությունից հետո շան հացն անգամ խլեցին ու հայտնվեցին «բուրժույսկի կայֆերի» մեջ։ Պատմությունը քմահաճ բան է։ Մեկ տեսար՝ բարձրացնում է, մեկ էլ տեսար՝ այնպես է շպրտում, որ հայտնվում ես երկրի հակառակ կողմում։ Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am