Մոսկվան սպասում է Փաշինյանի քայլին

Երևանից Բաքու մեկնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ալիևը միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Տարածաշրջան այցելած Մինսկի խմբի համանախագահներն այս անգամ Լեռնային Ղարաբաղ չեն այցելել։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասել է՝ համանախագահների այցի անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ այս փուլում նրանք նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևը Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո չորս անգամ են հանդիպել, չորսն էլ՝ ոչ պաշտոնական միջավայրում: «Լինում են դեպքեր, որ չեն գալիս, եղել են դեպքեր զուտ տեխնիկական՝ եղանակի հետ կապված, և եղել է, երբ որ թեմատիկան տարբեր է, ասենք՝ քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, պատասխանատուների հանդիպումները, ամփոփվում են այդ հանդիպումները։ Նպատակ չի եղել, քանի որ թեմատիկան առնչվում էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումների և նոր հանդիպումների կազմակերպմանը։ Սա խնդրահարույց չէ, և մենք գիտենք, որ դա այդպես եղել է, որովհետև ի սկզբանե տեղեկացված ենք լինում այդ ամենին», - ասաց Դավիթ Բաբայանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության թեմայի շուրջ իր հայտարարություններում բազմիցս անդրադարձել է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության հարցին։ Դավիթ Բաբայանն ասաց՝ իրենք հենց սկզբից էլ ողջունում են այդ մոտեցումը։ «Մենք ի սկզբանե ողջունել ենք այդ մոտեցումը, որ սա կարևոր է, և լավ է, որ Հայաստանի նոր իշխանությունները հայտարարում են նաև, որ համառորեն փորձելու են և անելու են հնարավորը, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափը բանակցային գործընթացի, միաժամանակ ընդգծել ենք, որ բարդ խնդիր է, ժամանակատար և աշխատատար՝ հատկապես հաշվի առնելով, որ կա միայն մեկ խոչընդոտ այդ ճանապարհին՝ դա Ադրբեջանի ոչ կառուցողական, կարծր, հայատյաց քաղաքականությունն է», - նշել է Բաբայանը։ Հիշեցնենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները երեկ Երևանում էին, հանդիպեցին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ապա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Արտգործնախարարության հաղորդմամբ, Մնացականյանը համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը: Ի դեպ, մինչև համանախագահները կժամանեին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին ակնարկել է, թե քանի որ Հայաստանում նոր կառավարություն է՝ դեռ պետք է սպասել մի որոշ ժամանակ էլ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպիսի ինտենսիվությամբ ու խորությամբ է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը: Թվում է, թե Ռուսաստանը Հայաստանի համար դադար է ապահովում, սակայն իրականում, այսկերպ Մոսկվան կրկին կարգավորման «առաջընթացի» պատասխանատվությունը թողնում է Փաշինյանի ուսերին: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am