Հարյուրից ավելի քաղբանտարկյալ պաշտոնապես, նաև՝ ընդհատակյա

Փետրվարի 20-ի դրությամբ Ադրբեջանի բանտերում 127 քաղբանտարկյալ է պահվում: Այս մասին հայտարարել է Բաքվում գործող «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամները: Հայտնի 10 իրավապաշտպաններից և անկախ լրագրողներից կազմված այս կառույցը, որի կազմում են նաև մի քանի տարի բանտերում անցկացրած Ինթիգամ Ալիևը, Անար Մամեդլին և Խադիջա Իսմայիլովան, արձանագրում է, որ քաղաքական դրդապատճառներով ճաղերի հետևում հայտնված անձանց թիվը Ադրբեջանում չի նվազում: Աշխատանքային խմբի տվյալներով՝ ադրբեջանցի քաղբանտարկյալների մեջ ամենամեծ խումբը քաղաքական իսլամի կողմնակիցներն են, հաղորդում է «Ազատությունը»: Քաղբանտարկյալների թարմացված ցուցակի հեղինակները կալանավորների այս խմբին անվանում են «Հավատացյալներ»` պնդելով, որ իսլամիստները Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների կեսից ավելին են կազմում` 67 հոգի: Նրանց թվում են, մասնավորաբար, Նարդարանում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված անձինք, «Մահմեդական միասնություն» շարժման ղեկավար Թալեհ Բաղիրզադեն, Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովը: Ադրբեջանցի քաղբանտարկյալների՝ մեծությամբ երկրորդ խումբը ընդդիմադիր գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստներն են` ընդհանուր առմամբ 18 հոգի: Ազատազրկվածների այս խմբում են ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին, 2016-ի գարնանը Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին հայտնված ընդդիմադիր կարգախոսների հեղինակներ՝ 10 տարվա ազատազրկման դատապարտված Գիյաս Իբրահիմովը և Բայրամ Մամեդովը: «Քաղբանտարկյալների ցուցակագրման աշխատանքային խմբի» անդամների տվյալներով՝ ադրբեջանական բանտերում այժմ նաև 9 լրագրող և բլոգեր կա: Նրանցից ամենահայտնիներն են 2017-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլին, մի շարք եվրոպական մրցանակների դափնեկիր, «Ազադլըղ» թերթի լրագրող Սեյմուր Խազին, Ադրբեջանի ամենահայտնի վիդեբլոգեր Մեհման Հուսեյնովը: «2018 թվականի սեպտեմբերից 1-ից ի վեր քաղբանտարկյալների թիվը գրեթե չի փոխվել», - նշում են աշխատանքային խմբի անդամները՝ արձանագրելով, որ վերջին կես տարում ադրբեջանական բանտերը 4 քաղբանտարկյալներ են լքել, ևս 3 մարդ քաղաքական դրդապատճառներով հայտնվել է կալանավայրում: Աշխատանքային խմբի անդամները, ի դեպ, պնդում են, որ Ադրբեջանում առկա քաղբանտարկյալների թիվը իրականում ավելի մեծ է, սակայն նրանց մի մասը, վախենալով երկրում ստեղծված բռնի մթնոլորտից, խուսափում են հանրայնացնել իրենց դեմ հարուցված քրեական գործերի մասին տեղեկատվությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am