Ոչ միայն «ՄԻԲՍ»-ի գումարն է ավելացել

Հրապարակը գրում է. Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ է եղել, ապա բացատրել է, որ պետպատվերը բոլորի համար է աճել. ««ՄԻԲՍ»-ում տարեկան շրջանառությունը 600 միլիոն դրամ է, որի մեջ պետպատվերը կազմում էր 25 միլիոն։ Առողջապահության նախկին նախարար Ալթունյանն ամբողջովին կտրեց, հիմա պետպատվերը 59 միլիոն է, ինչը փաստացի կազմում է մեր շրջանառության 10 տոկոսը»։ Եվ հավելել է, որ «ՄԻԲՍ»-ի հետ իր կապն այն է, որ տնօրենն իր կինն է: Լոռվա պատգամավորներից մեկը բարձրացրել է Վանաձորի հիվանդանոցներից մեկի փակման հարցը, տեղեկացրել, որ հիմա այդ առնչությամբ բողոքի ցույց է ընթանում։ Սպասում են Ձեր պատասխանին, ես պետք է զանգեմ, փոխանցեմ Ձեր պատասխանը՝ ասել է պատգամավորը։ Հարց են տվել նաեւ «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի դիալիզի «պատմության» մասին, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա, եւ տենդերը հաղթողի հետ պայմանագրի կնքումը կասեցված է: Թորոսյանն ասել է. «Քննություն է գնում, եւ ես ոչինչ չեմ կարող այս պահին ասել»: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Իմ քայլը» կանչելու է ոստիկանապետին՝ ցույց տալու, որ նրանք եւս վերահսկվելու են ԱԺ-ի կողմից։ Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով կկանչեն:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am