Նիկոլ Փաշինյանի երկվությունը

168 ժամը գրում է. «Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երևույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 և ավելի: «ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»: Նույն օրը՝ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա կա, և դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Այս հայտարարություններն իրենցում որևէ նորություն չեն պարունակում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես  էլ այսօր՝ կոռուպցիա եղել է և կա։ Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի քանի առիթներով ունեցած ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա։ Հայտարարել է այնպիսի վստահությամբ, որ կոռուպցիայի մասին ցանկացած պնդում կարող էր ընկալվել՝ որպես զրպարտանք։ Հիմա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ԱԱԾ պետը հայտարարում են, թե Հայաստանում կոռուպցիա կա։ Քաղաքացուն, հպարտ քաղաքացուն մնում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը և ո՞րն է իրականության խեղաթյուրում՝ Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա։ Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը պարզելը կարևոր է մեկ այլ առումով ևս։ Ըստ ամենայնի, այս ամիսների ընթացքում իրավիճակ է փոխվել, կամ Նիկոլ Փաշինյանին այլ տեղեկություններ են փոխանցվել, որոնց հիման վրա նա հայտարարում է, թե կոռուպցիա կա։ Նա հայտարարել է նաև, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Հայտարարել է  մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում օլիգարխներ կա՞ն, թե՞ չկան։ Դատելով խոշոր հարկատուների ցանկից՝ նախկին օլիգարխները վերածվել են շարքային խոշոր գործարարների։ Գուցե նրանք միտումնավո՞ր են նվազեցրել հարկերը, որպեսզի իրականություն դարձնեն «Հայաստանում օլիգարխներ չկան» արտահայտությունը։ Այդ հարցի պատասխանը, թերևս, հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանին։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը Բաղաի. ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրման հստակ ժամկետները դեռ որոշված չեն ԲՀԿ-ն դատական կարգով վիճարկում է երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումները Փաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Աշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. Շարմազանով ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի Փաշինյանը ընտրությունները ներկայացրեց որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և ՌԴ-ի միջև Ռուսաստանի միջուկային զենքը Բելառուսում հուսալիորեն պաշտպանում է ՀԱՊԿ արևմտյան սահմանները Վրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ Հայաստանի Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Պուտինը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Նոր ձևավորվող խորհրդարանը չի կարող լեգիտիմ համարվել. Դերենիկ Մալխասյան Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ալենի ձերբակալումը ռեժիմի խոցելիության ամենավառ դրսևորումներից է․ փորձագետ Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am