Ռուսները հասկացնում են՝ մեզ համար չեք արել, ձեզ համար եք արել, շնորհակալություն չսպասեք

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Սիրիա ՀՀ փորձագետների հումանիտար օգնության խումբ ուղարկելուն, ՀՀ-ում ռուս սահմանապահների դերի կարևորությանը: «Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը շարունակում են իրենց առջև դրված խնդիրները պատշաճ լուծել», ասել է նա: ՀՀ տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը, հավելել է Դավիթ Տոնոյանը: «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայունությանը», - ասաց Տոնոյանը: Այս կոնտեքստում նա կարևորել է երկկողմանի միջպետական համաձայնագրերի կյանքի կոչումը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելուն և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբին: Հայ-ռուսական հարաբերություններին անդրադարձել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանը: Այս օրը ոչ միայն Ռուսաստանինն է, այլ մեր ընդհանուր պատմության մասը ու մեր երկուսի տոնը, ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին: «Պետությունները հիմնվում են իրենց ամուր զինված ուժերի վրա, որով համարվում են նրա ազատության և անկախության երաշխավորները, բայց ժամանակակից աշխարհում կարևոր է մշտապես ունենալ դաշնակից պետությունների օժանդակությունը: Միայն դաշնակիցների միջև ուժեղ և տևական կապերի շնորհիվ է հնարավոր լինում միասնական լուծել միջազգային հանրության առջև ծառացած կարևորագույն խնդիրները՝ ապահովելով խաղաղություն և անվտանգություն ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում», - նշել է նա: Դեսպանն ընդգծել է, որ այսօր ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը ավելի է զարգանում: «Ռուսական բանակը, որն արդարացիորեն համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը, Հայաստանի հետ կիսվում է տարիների ընթացքում հավաքած փորձով, համագործակցում է երկկողմանի պրոեկտներում: Մենք բարձր ենք գնահատում ՀՀ մասնակցությունը Սիրիայի հումանիտար օգնությանը: Հայ փորձագետների ներկայությունը Սիրիայում ևս մեկ անգամ հաստատում է մեր դաշնակցային հատուկ հարաբերությունները», հավելել է դեսպանը: Հայ-ռուսական հարաբերությունների մասին, իհարկե, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը պետք է հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնի: Թեև Հայաստան-Ռուսաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց դեսպանը, կարծես փորձում է «փրկել» դրությունը՝ հիշեցնելով որոշ կարևոր հանգամանքներ: Բայց ռուսներն արդեն սկսել են այսպիսի տոնայնությամբ ներկայացնել Սիրիա՝ հայկական խմբի գործողումը՝ «ձեզ համար եք արել, մեզ համար չեք արել...», հետևաբար՝ շնորհակալություն չսպասեք Մոսկվայից: Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովն էլ օրինակ, մեկ այլ ուշագրավ դրվագ է հիշեցրել: «Դա ՌԴ-ին ուղղված աջակցություն չէ, թեև մեզ համար կարևոր է, որ մեր ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի գործընկերները սատարում են մեր նախաձեռնությունները, դա օգնություն էր Սիրիայի ժողովրդին, սիրիական պետականությանը», «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասել է Իգոր Մորոզովը`«Հայաստանի զինծառայողները Սիրիայում. Հայացք Մոսկվայից» տեսակամրջի ժամանակ: Բանախոսն անգամ ինչ-որ ընդհանրություններ է տեսնում Սիրիա`ռուսական զորախումբ ուղարկելու և 1979-ի հետ, երբ ԽՍՀՄ զորքերը, միջազգային նորմերի հիման վրա, կանգնեցին Աֆղանստան պետության կողքին: Իգոր Մորոզովը հումորով է վերաբերվում այն խոսակցություններին, որ ՀՀ-ն Սիրիա զորախումբ է ուղարկել ՌԴ-ի պահանջով: «Ամեն պետություն իր ազգային-պետական շահերով է առաջնորդվում: Հայաստանը մեծ սփյուռք ունի Սիրիայում: Դա անգամ ուշացած քայլ է, դա ավելի շուտ պետք էր անել, 1915-ին, ցեղասպանությունից հետո Սիրիան ընդունեց հայերին, դուք պարտք եք սիրիացիների: Դա դուք եք որոշել, ՀՀ սուվերեն կառավարությունն է ուղարկել մարդասիրական զորախումբը: Անգամ, եթե Շոյգուն է կոչով դիմել գործընկերներին, որոշումը կայացրել է Հայաստանի ինքնիշխան կառավարությունը»,- ասել է նա`«մեծ գործ» անվանելով այն, որ Հայաստանը միացավ ՌԴ-ի կոչին և մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am