Օսիպյանի քավորը պայթեցնելու է ՊԵԿ-ը

ՊԵԿ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվում, դեռ չմարսած պարգեւատրումների աղմկահարույց թեման, նոր սկանդալ է պայթում: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ՊԵԿ նոր ղեկավարության կողմից նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որն իրականացնելու է նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հետևում կանգնած է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով՝ ոտքին դաջվածք ունենալու պատճառով: Բնականաբար նման կառույցը չի կարող գործել առանց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի առնվազն իմացության, եթե չասենք հովանավորչությամբ: Ինքը՝ Շուշանիկ Ներսիսյանը, այսօր Ֆեյսբուքի իր էջում փորձել է հերքել տեղեկությունը. «Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»: Եթե կան մարդիկ, որոնց այս անունը ոչինչ չի ասում, ապա տեղեկացնենք, որ Շուշանիկ Ներսիսյանը այդ պաշտոնում է հայտնվել Արարատ Միրզոյանի հովանավորչությամբ, նա Միրզոյանի հանրահայտ դարձած <<զոնտիկով տիկնոջ>> ՝ Գոհարի ընկերուհին է: Երիտասարդ այս աղջիկը ղեկավարում է մաքսային ոլորտը, թեպետ նրա՝ ոլորտից անտեղյակության մասին մաքսայինում լեգենդներ են հյուսվում: Նա ոչ միայն չի պատկերացնում ոլորտը, այլ աշխատանքի է տեղավորում ծանոթ-բարեկամներին: Այսինքն, իսկզբանե նրան ճանաչողները գիտեն, որ Շուշանիկը ՊԵԿ է գործուղվել հատուկ առաքելությամբ եւ դժվար է հավատալ նաեւ նրա հերքումներին: Նա նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում է, ով հայտնվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից անբարեխիղճ հայտարարարատուների թվում՝ 2018-ին պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկում։ Իսկ հայտարարագիրը ներկայացրել է պաշտոնը զբաղեցնելուց 3 ամիս հետո միայն, երբ հանձնաժողովը բարձրաձայնեց այդ մասին: Այս պաշտոնյայի ազդեցիկությունը երեւաց նաեւ այս ժամանակ, երբ էթիկայի հանձնաժողովից ստիպված եղան սրբագրել իրենց հայտարարությունը, ասելով, թե Շուշանիկի դեպքում թյուրիմացություն է եղել: Վերադառնալով՝ «Յունիսերվ»-ին, այն զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։ Արդեն փակվել են «Ուրբան» մաքսային տերմինալը եւ Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձեւակերպման բաժինը, այդ գործառույթները կիրականացվեն «Յունիսերվ»-ի միջոցով։ Ըստ տեղեկությունների՝ ՊԵԿ-ում առկա կոռուպցիոն սխամաների բացահայտման գործին է լծվել կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը, որի գործունեությունը սակայն կասեցված է անցած տարվա ամռանից: Նա այդ պաշտոնւմ է նշանակվել հեղափոխությունից հետո՝ հունիսին եւ աշխատել է մեկ ամիս , մեկ ամսվա ընթացքում ինչպես օրերս իր փաստաբանը հայտնեց, իրականացրել է մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ եւ զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։ Այս ամենը դուր չի եկել, այսպես կոչված, պետական պաշտոնյաներին, որի արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ, Կարեն Կարապետյանի՝ ՊԵԿ-ում աշխատանքը կասեցված է՝ նրա նկատմամբ ծառայողական քննություն է ընթանում: Կան տեղեկություններ, որ նա է պայթեցրել նաեւ պարգեւավճարների թեման եւ առաջիկայում նոր սկանդալներ են սպասվում: Անի Սահակյան

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am