Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանեց Հայաստան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանըիր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և գրել` «Ժամանեց»: